Ferrari Testarossa ավտոմեքենան, որը վարել է աշխարհահռչակ երգիչ Մայքլ Ջեքսոնը Pepsi-ի գովազդային հոլովակի նկարահանումների ժամանակ, դրվել է վաճառքի: Այս մասին հայտնում է Top Gear պորտալը:
Կաբրիոլետը պատրաստվել էր Կալիֆոռնիայում՝ 1987 թվականի սկզբին:
Հայտնի է, որ ի տարբերություն 390 ձիաուժ հզորությամբ եվրոպական տարբերակի՝ Testarossa-ի ամերիկյան տարբերակն ունեցել է 380 ձիաուժ հզորություն՝ 4.9 լիտր ծավալի 12 մխոցանի նույնպիսի շարժիչի առկայությամբ: 100 կմ/ժամ արագությունը այն զարգացնում է 5.8 վայրկյանում:
Գինը, որը մտադիր է ստանալ կաբրիոլետի ներկայիս տերը, չի հաղորդվում:













































