Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամլո ծառայությունը տեղեկացնում է, որ 2014 թ. հունիսի 6-ին Գերմանիայի Մայնց քաղաքում Հայաստանի ազգային հավաքականը ընկերական-բարեգործական հանդիպում կանցկացնի Գերմանիայի ազգային հավաքականի հետ:
Մայնցում կայանալիք հանդիպումը կլինի վերջինը Գերմանիայի հավաքականի համար Աշխարհի 2014 թ. առաջնությունից առաջ:
Մանրամասները ՀՖՖ-ն կներկայացնի մի փոքր ուշ:








































