Եվրահանձնաժողովի փոխնախագահ Վիվիան Ռեդինգը բրիտանացի նախարարներին մեղադրել է միգրացիոն հարցով խուճախ առաջանելու համար՝ տեղեկատվության մեծ մասը, որը ստանում են բրիտանացիները ԵՄ-ի մասին, անվանելով առասպել: Այս մասին փոխանցում է BBC-ն:
Նրա խոսքով՝ էմիգրանտները ստեղծում են ակնհայտ տնտեսական շահույթ:
Այս շաբաթ ավելի վաղ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնն իր վրա էր հրավիրել Լեհաստանի ցասումը՝ ասելով, որ էմիգրանտներին պետք չէ մանկական նպաստ հատկացնել, եթե նրանց ընտանիքները չեն ապրում Մեծ Բրիտանիայում:
Դեռևս դեկտեմբերին Մեծ Բրիտանիայի կառավարությունը ԵՄ-ում ազատ տեղաշարժման սկզբունքի փոփոխման մասին տեսակետ էր հայտնել:











































