Հունվարի 1-ին Կոլորադոն դարձել է ամերիկյան առաջին նահանգը, որտեղ մարիխուանայի օգտագործումը թույլ է տրվել ոչ միայն բժշկական նպատակներով, սակայն այս նահանգի օդանավակայանները նախկինի պես արգելում են անցկացնել այն՝ հաղորդում է ITAR-TASS-ը:
Հինգշաբթի Կոլորադոյի երկու խոշորագույն օդանավակայանները՝ Դենվերի միջազգային օդանավակայանը և «Կոլորադո Սփրինգս» օդանավակայանը, խստացրել են պատիժը նրանց նկատմամբ, ում մոտ կհայտնաբերվի կանեփ:
Դենվերի օդանավակայանի ներկայացուցիչները հաղորդել են, որ խախտումը կտուգանվի 150 դոլարով, կրկնակի խախտումը՝ 500 դոլարով, իսկ հետագա խախտումները՝ 999 դոլար:
«Կոլորադո-Սփրինգս» օդանավակայանում մարիխուանա ունեցող անձանց սպառնում է ոչ միայն տուգանք, այլ նաև ազատազրկում: Դաշնային օրենքների համաձայն՝ նույնիսկ ոչ մեծ քանակությամբ մարիխուանա պահելն անօրինական է: Միևնույն ժամանակ, նահանգներն իրավունք ունեն ընդունել սեփական օրենքներն այս ոլորտում: Հունվարի 1-ից Կոլորադոյի 21 տարեկանից բարձր անձինք կարող են գնել 28 գրամից ոչ ավելի կանեփ, իսկ նահանգի հյուրերը՝ 7գ:









































