S&P միջազգային վարկանիշային գործակալությունը հաստատել է Գերմանիայի երկարաժամկետ սուվերեն ամենաբարձր վարկային վարկանիշը «ААА» մակարդակի վրա, կարճաժամկետ վարկանիշը «А-1+» է, կանխատեսումը՝ կայուն, հաղորդում է RIA Novosti-ն:
«Գերմանիայի վարկանիշն արտացոլում է բարձր դիվերսիֆիկացված և մրցունակ տնտեսություն, կայուն բյուջե:
Կարծում ենք, որ Գերմանիայի տնտեսությունը ցուցադրում է խոշոր ֆինանսական շոկերը կուլ տալու կարողություն»,- նշել են S&P-ի վերլուծաբանները:











































