Ամերիկյան Apple ընկերության երկրպագուները հինգաշբթի տոնել են սիրելի սարքի ծննդյան օրը: Յոթ տարի առաջ սկսվել է ամերիկյան ամենահաջող արտադրանքներից մեկի պատմությունը. յոթ տարի առաջ հունվարի 9-ին ընկերության հիմնադիր Սթիվ Ջոբսն աշխարհին ցուցադրեց նորույթ, որն ամբողջությամբ փոխեց աշխարհը:
Այդ ժամանակ Ջոբսը խոստացավ գրավել բջջային սարքերի գլոբալ շուկայի 1%-ը: Իսկ անցած տարիների ընթացքում Apple-ին հաջողվեց ստանալ 12.9%: հենց iPhone-ը հեղափոխություն կատարեց սարքերի աշխարհում, ինչպես նաև ազդեց գլոբալիզացման գործընթացի վրա:
Փորձագետները նշում են, որ iPhone-ը իր սեփականատերերի համար դարձավ «փոքրիկ աշխարհ գրպանում»: Սարքը փոխարինեց ճանապարհային քարտեզներին և նույնիսկ նավիգատորից, տեսախցիկից օգտվելու անհրաժեշտությանը: Այն դարձավ գիրք ընթերցման համար, զարթուցիցչ և աշխատանքի անփոխարինելի օգնական, որը թույլ է տալիս կազմել ծրագրեր, շնորհանդեսներ, հաշվարկներ կատարել խանութներում:








































