Աշխարհի երկրորդ ռակետ, սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը համագործակցության երեք տարվա պայմանագիր է ստորագրել ֆրանսիական Peugeot ավտոարտադրող ընկերության հետ: Այդ մասին Facebook-ի իր էջում հայտնել է թենիսիստը:
Ընկերությունն իրավունք է ստանում գովազդային նպատակներով օգտագործել Ջոկովիչի պատկերը, իսկ մարզիկի մարզաշապիկի վրա մրցումների ժամանակ պատկերված կլինի Peugeot-ի ապրանքանիշը:
«Ես երջանիկ եմ ներկայացնել 200 տարվա պատմություն ունեցող ավտոարտադրող ընկերությունը: Peugeot-ն Ֆրանսիայի գեղեցկության ու նրբագեղության արտացոլումն է»,- գրել է Ջոկովիչը:









































