ՆԱՏՕ-ի «Օպերատիվ հնարավորությունների հայեցակարգ» ծրագրի շրջանակում Բաքվում զորավարժություններ են տեղի ունեցել: Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ առաջին աստիճանի ուղղաթիռային գնահատման զորավարժությունները տեղի են ունեցել սեպտեմբերի 21-ին: Զորավարժությունների ժամանակ ՆԱՏՕ-ի չափանիշներով գնահատվել են տարբեր առաջադրանքների իրականացման արդյունավետությունը, ինչպես նաև սարքավորումների, հաղորդակցման հարմարվետությունը և զույգ ուղղաթիռների օպերացիոն հնարավորությունները: