Պակիստանի նախկին նախագահ Ասիֆ Ալի Զարդարին ներկայացել է Իսլամաբադի կոռուպցիոն գործերով դատարան:
Սպասվում էր, որ դատարանը Զարդարիին մեղադրանք կներկայացնի հինգ գործերից երկուսի հատկանիշներով, սակայն կարճ լսում է տեղի ունեցել: Նախկին նախագահը դատարան է ժամանել ուժեղացված թիկնազորով:
Հաջորդ լսումները նշանակված են հունվարի 18-ին, հավանաբար հենց այդ օրն էլ մեղադրանք կներկայացվի:
Զարդարիին կասկածում են կաշառակերության, փողերի լվացման, ապօրինի շինարարությունների մեջ:
Զարդարին նախագահի պաշտոնը լքել է 2013-ի սեպտեմբերին՝ այն բանից հետո, երբ իր կողմից ղեկավարվող Պակիստանյան ազգային կուսակցությունը մայիսին կայացած խորհրդարանական ընտրություներում պարտություն էր կրել: Նախագահը հրաժարվել էր իր թեկնածությունն առաջադրել նախագահական նոր ընտրություններում:









































