Friday, 26 04 2024
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

Այդ ճանապարհը սեպտեմբերի 23-ի ընտրություններին «Իմ քայլը» դաշինքի օգտին քվեարկելն է. ՀՔՄ

Սեպտեմբերի 23-ին կայանալիք Երևանի քաղաքապետի ու ավագանու ընտրություններին ընդառաջ Հայաստանի քաղաքագետների միության վարչությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասվում է․

«Սույն թվականի ապրիլին հայ ժողովուրդը միահամուռ խաղաղ գործողություններով տապալեց ժամանակակից աշխարհում սանձարձակ կոռուպցիայի խորհրդանիշը դարձած Սերժ Սարգսյանին և վերջինիս ղեկավարած քրեաօլիգարխիկ ռեժիմը: Հայերը աշխարհի բոլոր ժողովուրդներին ցույց տվեցին իրենց ազատատենչ ոգին ու արդարամիտ մտածելակերպը` փարատելով մեր ժողովրդի մասին այն թյուր պատկերացումը, որն երկար տարիներ միտումնավոր սերմանում էր մեր համբերությունը չարաշահող ու մեր ժողովրդին ստրկամիտ զանգվածի կերպարով աշխարհին ներկայացնող սերժսարգսյանական վարչախումբը:

Արժևորելով Նիկոլ Փաշինյանի և նրա կաբինետի գործունեությունն անցած չորս ամիսների ընթացքում, մեր մասնագիտական պարտքն ենք համարում մատնանշել այն երկու հիմնական խնդիրները, որոնք դեռևս լուծում չեն ստացել և որոնց պատճառով քաղաքագետները հակված են Հայաստանում այսօր ստեղծված իրավիճակում տեսնել երկիշխանության հատկանիշներ: Այդ երկու խնդիրներն էլ` անցումային արդարադատության մարմինների ձևավորումը և Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների անցկացումը, ժողովրդական վարչապետը բնութագրել է որպես կարևորագույն ու հրատապ լուծումներ պահանջող խնդիրներ, սակայն առ այսօր դրանց լուծումը անընդհատ հետաձգվում է: Պարզ երևում է, որ Նիկոլ Փաշինյանին խանգարում են ոչ թե ինչ-ինչ հանգամանքներ «դրսից», այլ իշխանության ներսում դիրքավորված ռևանշիստական և հետադիմական «աշխարակները»:

Մեր պարտքն ենք համարում զգուշացնել մեր հանրությանը, որ եթե սեպտեմբերի 23-ի ընտրությունների առիթը երևանցիները չօգտագործեն հանրապետական-բհկական ուժերին ջախջախիչ և վերջնական պարտության մատնելու համար, ապա երկրում կստեղծվի արդեն բացահայտ երկիշխանության իրավիճակ, որի հաղթահարումը խաղաղ ճանապարհով հետո կլինի չափազանց դժվար, եթե ոչ` նույնիսկ անհնարին: Այսօր դեռ հնարավոր է մերժել հետադիմական-ռևանշիստական ուժերին` այնպես, ինչպես մենք մերժեցինք նրանց պարագլուխ Սերժ Սարգսյանին` խաղաղ անարյուն ճանապարհով: Այդ ճանապարհը սեպտեմբերի 23-ի ընտրություններին «Իմ քայլը» դաշինքի օգտին քվեարկելն է: Այլընտարանքն անորոշությունն է, որը քաղաքական գործընթացները կմտցնի փակուղի, կստեղծի պատային իրավիճակ և հակահեղափոխական թերմիդորի իրականացման ռեալ վտանգ:

Խաղաղ ճանապարհով, արդար ընտրությունների միջոցով այդ իրական վտանգը կանխելու անհրաժեշտության գիտակցումն է ստիպել վարչապետ Նիկոլ Փաշինյանին անձամբ մասնակցել «Իմ քայլը» նախընտրական դաշինքի քարոզարշավին և միայն իրեն հատուկ ոճով կրքոտ ելույթներ ունենալ ի պաշտպանություն Հայկ Մարությանի: Խաղաղ ճանապարհով, քվեարկության միջոցով հակահեղափոխական թերմիդորի վտանգը կանխելու անհրաժեշտության գիտակցումն է մեզ ստիպել հանդես գալու սույն հայտարարությամբ և հորդորելու բոլոր երևանցիներին քվեարկել «Իմ քայլը» դաշինքի օգտին»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում