Monday, 13 05 2024
Գազայում մարդասիրական նոր անցակետ է բացվել
Ինձ վերագրվող «փաստական» տեղեկությունների վերաբերյալ. Բաբաջանյան
3 անգամ խնայում ենք բենզինային շարժիչների համեմատ․ ԿԲ նախագահը՝ էլեկտրական ավտոմեքենաների մասին
Իրաքի հետ հարաբերությունները արտաքին քաղաքական դաշտում բավական բարվոք են․փոխնախարար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
Լիտվայի նախագահն ու վարչապետն անցել են պետության ղեկավարի ընտրությունների երկրորդ փուլ
Բողոքի ակցիաների և Եվրամիության քննադատության ֆոնին՝ կրկին պաշտպանվեց «ռուսական» օրինագիծը
Բեռնատար ավտոմեքենան դեպի ցուցարարները վարած վարորդին մեղադրանք է ներկայացվել
ՀՀ նախագահը հանդիպել է Հյուսիսային Ամերիկայի Հայ Ավետարանական միության ներկայացուցիչների հետ
ՀՀ վարչապետն ու ԵԱՀԿ գործող նախագահը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումների շուրջ
13:15
Թուրքիայում տեղի կունենա Հունաստանի վարչապետի և Էրդողանի հանդիպումը
Քաղաքացիները փակել են Թումանյան-Հյուսիսային պողոտա
Որևէ կաթիլ լրջություն այդ մարդկանց նկատմամբ չեմ կարող ունենալ. Միրզոյանը՝ նախկին դիվանագետների մասին
Երևանում բողոքի ակցիայի ընթացքում քաղաքացու ավտոմեքենան վնասելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Խաչով պատերազմ հրահրելը կարող է հակամարտությանը կրոնական բնույթ հաղորդել՝ աղետալի հետևանքներով
Թուրքիայում Ադրբեջանի ռազմական կցորդը նշանակվել է ՊՆ փոխնախարար
Ալմաթիի հանդիպումից ակնկալիք չէր կարող լինել. այս վիճակում ճեղքման հասնելն իրատեսական չէ
Թբիլիսիում 20 ցուցարար է ձերբակալվել
Սրանք սիրում են կորցրածի վրա լացել. նպատակը Հայաստանը հզորացնելը չէ
Վրաստանի խորհրդարանի կոմիտեն 1 րոպեում աջակցել է օտարերկրյա գործակալների օրենքը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ՀՀ ՄԻՊ-ը բողոքի ակցիաների ընթացքում ԶԼՄ-ների գործունեությունը խոչընդոտելու կապակցությամբ պարզաբանումներ կպահանջի իրավապահներից
Բաքուն ակտուալացնում է «շրջափակված» Նախիջեւանի հարցը. սպասե՞լ էսկալացիայի
Վայոց Ձորում բողոքի ակցիայի մասնակիցը բռունցքով հարվածել է ոստիկանի գլխին. ՔԿ
Բերետավորները բերման են ենթարկում քաղաքացիներին, որոնք Սրբազանի կոչով փակում են Կենտրոնի փողոցները
Հեղափոխական նոր՝ GIS մեթոդ ենք սկսել կիրառել՝ մեր ծառայություններն ավելի թափանցիկ կդառնան. Ավինյան
Աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում այսօր ԵԱՀԿ-ն կանգնած է լրջագույն մարտահրավերների առջև
Մետրոպոլիտենն այսօրվանից աշխատելու է մինչև ժամը 24։00-ն
Ասել եմ՝ բակերում սպիտակ լույսեր պետք չի դնել. ավելի շատ վնաս ենք տալիս, քան օգուտ. Ավինյան
ԵԱՀԿ գործող նախագահը Հայաստանում է

ԼՂ միջանկյալ կարգավիճակ՝ ԼՂՀ փոխարեն

Պաշտոնական Երևանը հայտարարում է, որ ընդունում է ղարաբաղյան խնդրի կարգավորման «Մադրիդյան» սկզբունքները: Պաշտոնական Ստեփանակերտը որոշակի զգուշությամբ է խոսում վերջիններիս մասին: Հետաքրքրական է, որ հանրությանը երբեք ուղիղ բացատրություն չի տրվել, թե ինչու ԼՂՀ-ն այս հարցում մի փոքր այլ դիրքորոշում ունի: Կարելի է ենթադրել, որ դիրքորոշումների որոշակի տարբերությունը ստեղծվել է արհեստականորեն, որպեսզի բանակցությունների ժամանակ հայկական կողմերի համար անցանկալի որոշման առաջարկ լինելու դեպքում Հայաստանը հնարավորություն ունենա հղում անելով ԼՂՀ-ի անհամաձայնությանը՝ խուսափել դրա ընդունումից:

Այնուամենայնիվ, պետք է նշել, որ հայկական երկու կողմերն առնվազն հրապարակայնորեն երբեք դեմ չեն արտահայտվել «Մադրիդյան» փաստաթղթի այն կետին, համաձայն որի՝ Լեռնային Ղարաբաղին պետք է տրվի միջանկյալ կարգավիճակ մինչև այն պահը, երբ ԼՂ ժողովուրդը ազատ կամարտահայտման (‘a legally binding expression of will’) միջոցով կսահմանի իր վերջնական կարգավիճակը: Սակայն երկու երկրների իշխանությունները հանրությանը երբեք չեն բացատրել, թե ինչ իրավաքաղաքական հետևանքներ կարող է առաջացնել վերոնշյալ սկզբունքի ընդունումը: Այդ ամենի մասին չկա նաև որևէ լուրջ բանավեճ-քննարկում ինչպես փորձագիտական, այնպես էլ լայն հասարակական շրջանակներում: Կարծում ենք, որ ստորև ներկայացված դիտարկումները կարող են որոշակի խթան հանդիսանալ խնդրո առարկայի շուրջ քննարկումներ սկսելու համար:

2007 թվականին Մադրիդում կողմերին ներկայացված կարգավորման Հիմնարար սկզբունքներում, ի թիվս այլոց, տեղ է գտել մի կետ, ըստ որի՝ Լեռնային Ղարաբաղին պետք է տրվի միջանկյալ կարգավիճակ՝ անվտանգության և ինքնակառավարման ապահովմամբ (‘an interim status for Nagorno-Karabakh providing guarantees for security and self-governance’ ):

Հարկ է ուշադրություն դարձնել այն հանգամանքի վրա, որ ներկայացված փաստաթղթում գրված է Լեռնային Ղարաբաղ, այլ ոչ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: Ուստի միջանկյալ կարգավիճակ պետք է տրվի Լեռնային Ղարաբաղ կոչվող տարածքին, իսկ այդ տարածքի բնակչությանը՝ ինքնակառավարվելու և անվտանգ ապրելու իրավունք: Այս հանգամանքը միանշանակ պայմանավորված է նրանով, որ ԼՂՀ-ն չի ճանաչված միջազգային որևէ կազմակերպության և որևէ պետության կողմից: Միջազգային հանրությունը Լեռնային Ղարաբաղը de jure համարում է Ադրբեջանի մաս և, բնականաբար, այս պարագայում միջազգային հանրության համար գոյություն չունեցող ԼՂՀ-ին որևէ կարգավիճակ հնարավոր չէ տալ:

Միջազգային հանրությունը Լեռնային Ղարաբաղին միջանկյալ կարգավիճակ տալով՝ ստեղծում է պետության որոշակի ատրիբուտներ ունեցող de jure նոր քաղաքական կազմավորում: Եթե փաստացի գոյություն ունեցող ԼՂՀ-ն ընդունի այդ կարգավիճակը, ապա միջանկյալ կարգավիճակի ընդունման ակտը ուժի մեջ մտնելուն պես ԼՂՀ-ն դադարեցնում է իր փաստացի գոյությունը: Լեռնային Ղարաբաղին միջանկյալ կարգավիճակի շնորհման և դրանով ԼՂՀ լուծարման դեպքում առաջանում են մի շարք խնդիրներ և հարցեր, որոնցից, մեր կարծիքով, ամենակարևորներն են.

– Ընդունվելու է Լեռնային Ղարաբաղին միջանկյալ կարգավիճակ տալու մասին ինչ-որ փաստաթուղթ: Իրավասու են արդյոք, ըստ միջազգային հանրության գնահատականի՝ «Լեռնային Ղարաբաղի փաստացի իշխանությունները», իսկ ըստ Հայաստանի և Արցախի ժողովուրդների՝ԼՂՀ իշխանությունները ստորագրել Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակը հաստատող փաստաթղթի տակ, որով փաստացի լուծարվում է ԼՂՀ-ն: Հնարավոր է արդյոք, որ փաստաթուղթը ստորագրեն Հայաստանը և Ադրբեջանը, իսկ «Լեռնային Ղարաբաղի փաստացի իշխանությունները» ընդամենը բանավոր համաձայնություն տան դրան: Եթե ԼՂՀ իշխանությունները ստորագրելու են իրավական ուժ ունեցող որևէ փաստաթուղթ, ապա ինչ կարգավիճակով են դա անելու, երբ նրանք չեն ճանաչվում ոչ մեկի կողմից:
– ԼՂՀ-ի լուծարումը ենթադրում է ԼՂՀ սահմանադրության գործողության դադարեցում՝ իր բոլոր հետևանքներով: Փաստորեն ԼՂՀ նախագահից սկսած բոլոր պետական ինստիտուտները կազմալուծվելու են: Տրամաբանական է, որ կարգավիճակ ձեռք բերելով՝ Լեռնային Ղարաբաղում պետք է կազմակերպվեն ինքնակառավարման մարմինների ընտրություններ, ընդունվեն օրենքներ, կազմավորվեն դատարաններ և այլն: Ո՞վ և ինչպես է կազմակերպելու ընտրությունները, հիմնելու դատարանները և այլն, ի՞նչ համակարգով, ի՞նչ իրավական հիմքի վրա:
– Վերանալու է «ԼՂՀ քաղաքացի» հասկացությունը: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդի փոխարեն գոյանալու է Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակ ունեցող կազմավորման ժողովուրդ հասկացությունը: Ովքե՞ր են մտնելու այդ ժողովրդի կազմի մեջ: Արդյո՞ք ազատագրված տարածքների բնակիչները հանդիսանալու են այդ ժողովրդի մի մասը:
– Միջանկյալ կարգավիճակ ձեռք բերելուց հետո, ըստ «Մադրիդյան» սկզբունքների մեկ այլ դրույթի, Լեռնային Ղարաբաղ վերադառնալու իրավունք են ստանալու ադրբեջանցի փաստականները (‘the right of all internally displaced persons and refugees to return to their former places of residence’): Նշանակում է, որ Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակի իշխանությունների և Ադրբեջանի իշխանությունների միջև ձևավորվելու են որոշակի իրավահարաբերություններ: Ինչպիսի՞ բնույթ են կրելու դրանք, ո՞րն է լինելու այդ հարաբերությունների գծապատկերը: Սրա կարևորությունը հատկապես էական է, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ադրբեջանի իշխանությունները՝ մտնելով Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակ ունեցող կազմավորման իշխանությունների հետ նման հարաբերությունների մեջ, փաստորեն ներգրավվելու են Լեռնային Ղարաբաղի ներքին խնդիրների լուծման հետ կապված որոշումների կայացման գործընթացում:
– Իրավական տեսանկյունից Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակ ունեցող կազմավորումը չի կարող լինել ԼՂՀ իրավահաջորդը՝ վերջինիս չճանաչվածության պատճառով: Արդյո՞ք այն հանդիսանալու է ԼՂԻՄ իրավահաջորդը:
– Ի՞նչ սահմանների շրջանակներում է Լեռնային Ղարաբաղին տրվելու միջանկյալ կարգավիճակ: Ըստ «Մադրիդյան» փաստաթղթի մեջ նշված մեկ այլ դրույթի, Լեռնային Ղարաբաղի հարակից շրջանները պետք է վերադարձվեն Ադրբեջանին (‘return of the territories surrounding Nagorno-Karabakh to Azerbaijani control’): Ուրեմն՝ արդյո՞ք միջանկյալ կարգավիճակը տրվում է ԼՂՀ տարածքի միայն այն հատվածին, որը ծածկում է նախկին ԼՂԻՄ-ի տարածքը:

Մասնավորապես նշված հարցերի հստակեցումից հետո կերևա՝ արդյոք ընթացող բանակցությունները շահեկան են լինելու Հայաստանի ու Արցախի ժողովուրդների համար, թե ոչ:

Էդգար Վարդանյան
Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) փորձագետ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում