«10 մարդկանց մահվան պատասխանատվությունն առաջին հերթին ընկնում է նրանց վրա, ովքեր սադրել են զանգվածային անկարգություններ։ Եվ իհարկե, քանի որ այս դեպքում կար ընդդիմություն, կար իշխանություն, ինչ-որ չափով այդ պատասխանատվությունը կիսվում է: Այս մասին ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ ռուսական «Կոմերսանտի» հետ հարցազրույցում՝ անդրադառնալով 2008 թվականի մարտի 1-ի դեպքերին
«Փաստացի, ես ուղղակի վստահ եմ, որ պատասխանատվությունը նաև իշխանությունների վրա է, բայց առաջին հերթին պատասխանատու են նրանք, ովքեր սադրել են զանգվածային անկարգություններ։ Իհարկե, դա ողբերգություն էր, և չտա Աստված, որ այդպիսին կրկնվի։ Տեսե՛ք հիմա ինչ է կատարվում։ Կրկին բաժանում են հանրությունը սևի ու սպիտակի»,- նշել է Քոչարյանը։