Իսպանացի լեգենդար հարձակվողը կարող է գնալ Զինեդին Զիդանի հետքերով: Ներկայումս Ռաուլը հանդես է գալիս Քաթարի Ալ-Սաադ ակումբում, բայց ֆուտբոլիստի ապագան հարցականի տակ է:
El Confidencial-ը հայտնում է, որ Քաթար այցելության ժամանակ «արքայական ակումբ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսը հանդիպել է ֆուտբոլիստին` առաջարկելով նրան աշխատել ակումբի համակարգում: Այնուհետև, «Ռեալ»-ի նախագահի կարծիքով` Ռաուլը նաև մարզչական աշխատանք կստանձնի:
Հիշեցնենք, որ հարձակվողը հանդես է եկել «Ռեալ»-ի կազմում 1994-2010 թվականներին` 550 հանդիպումներում հեղինակելով 323 գոլ:









































