Ֆրանսիայի Գավաթի խաղարկության 1/32 եզրափակիչում ՊՍԺ-ն հյուրընկալվելիս 5:2 հաշվով հաղթեց «Բրեստ»-ին և հաջորդ փուլի ուղեգիր նվաճեց։
Ֆրանսիայի չեմպիոնի կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ Շվեդիայի հավաքականի 33-ամյա հարձակվող Զլատան Իբրահիմովիչը։ Լորան Բլանի թիմի կազմում մեկական գոլի հեղինակ են դարձել Տիագո Մոտան և Էզեկիլ Լավեսին։
1/16 եզրափակիչի շրջանակներում ՊՍԺ-ի մրցակիցը կլինի «Մոնպելյե»-ն:
Ֆրանսիայի Գավաթ, 1/32 եզրափակիչ
«Բրեստ» – ՊՍԺ՝ 2:5
Իբրահիմովիչ, 10 (0:1), Մոտա, 16 (0:2), Լեսուամյե, 33 (1:2), Իբրահիմովիչ, 40, (1:3), 42 (1:4), Լավեսի, 46 (1:5), Այտե, 89 (2:5):
Brest 2-5 Paris Saint-Germain (All Goals… by ourmatch








































