«Ժառանգությունը» վարկանիշի հետևից չի վազում, մենք մասնակցել ենք անհավասար պայքարների և վստահություն միշտ ենք ունեցել, ուղղակի դա տարբեր թվային արտացոլանք է ստացել տարբեր ընտրությունների ժամանակ: Այս օրերին զգում ենք երևանցիների զորակցությունը և համակրանքը»,- այս մասին «Առաջին լրեատվական»- ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր և առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:
Անդրադառնալով դիտարկմանը, որ կա կարծիք, թե «Ժառագության» աստեղային ժամն անցել է, Ր. Հովհաննիսյանը նշեց. «Մենք աթոռի, իշխանության տենչանք չունենք, մենք ունենք ծառայելու ցանկություն, իսկ մեր ժողովրդին ծառայելու իրական աստեղային ժամը դեռ առջևում է, «Ժառանգությունը» միշտ շեշտը դրել է «համաստեղության» ստեղծման վրա»:
Ր. Հովհաննիսյանի դիտարկմամբ՝ նախընտրական ընտրապայքարում լարվածության չափաբաժինը բարձրացել է: «Մենք մեր տունը կարգի պիտի հրավիրենք: Հետընտրական Երևանում այս կրքերը պետք է հանդարտվեն: Ոչ ոք չի ուզում վերադարձ անցյալին, մենք ուզում ենք, որ նոր Հայաստանի վերելքն ամբողջականանա: Սա պատասխանատու պահ է»,- նշեց Հովհաննիսյանը՝ հավելելով, որ «Ժառանգությունը» զորակցում է հեղափոխությանը և իրեն համարում է այս հեղափոխության համահեղինակ:
«Մեծ հնարավորություն է տրված ժողովրդին: Մեր նորագույն պատմության ընթացքում, երբ համաժողովրդական շարժումները կուսակցականացվել են, դա ի վերջո բումերանգի նման բացասական հարված է բերել մեր պետությանը, ժողովրդին: Ես չէի ուզենա, որ նման հրաշալի մեկնարկային պայմաններով շարժումն ունենար նման վախճան»,- ընդգծեց Րաֆֆի Հովհաննիսյանը:
Մանրամասն՝ տեսանյութում: