Շակիրան և Ռիհաննան զուգերգ են ձայնագրել: Երգը կոչվում է Can’t Remember To Forget You:
Արդեն հաջորդ երկուշաբթի երգչուհիների երկրպագուները կկարողանան գնահատել նրանց համատեղ ստեղծագործությունը: Այդ մասին հայտնել են աստղերն իրենք՝ սոցկայքերի միջոցով. «Ընկերներ, դուք պատրա՞ստ եք: Արդեն շատ շուտով` հունվարի13-ին»:
Ւ դեպ, այս երգը կմտնի Շակիրայի նոր անգլալեզու ալբոմի մեջ:
Շակիրան հիացած է Ռիհաննայի հետ համատեղ աշխատանքով: «Վերջ ի վերջո, երկուսս էլ կարիբյան աղջիկներ ենք, այդ պատճառով էլ հեշտությամբ ընդհանուր լեզու գտանք»,- ասել է նա:






































