Thursday, 18 04 2024
01:00
Ջո Բայդենը կստորագրի Ուկրաինային և Իսրայելին օգնություն տրամադրելու օրինագծեր
00:45
Ճապոնիայում 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Իմացել է հանքերի տեղը, հափշտակել է 3մլն․-ի ոսկու հանքանյութեր
00:30
Իրանը Սիրիայից դուրս է բերում ԻՀՊԿ սպաների մի մասին
Սա անում եմ, որ ֆորպոստ չլինենք՝ Հայաստանն ինձ համար ավեի կարևոր է, քան քաղաքական կարիերաս. Փաշինյան
ՀԱՊԿ-ը «տաբու է դրել» սառեցում եզրույթի վրա
Մակունցը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոյի հետ
Մեր խնդիրն է, որ սահմանամերձ գյուղերում տասնյակներով տներ կառուցվեն. վարչապետ
Պիտի քեզ էլ, պապիդ հիշատակն էլ զոհաբերես հանուն Հայաստանի Հանրապետության. Փաշինյան
00:04
Բորելն առաջադրել է Կլաարի թեկնածությունը
00:00
ՀԱՄԱՍ-ի ղեկավարը այցելել է Թուրքիա
Փրկարարները դուրս են բերել Գյումրու շենքերից մեկի նկուղն ընկած 61-ամյա քաղաքացուն
125 հազար դոլարով 5 զորակոչիկի զինծառայությունից ազատելու համար
Վրաստանի «խորհրդայնացումը» իրականանում է
ԵՄ-ն սկսում է զինել Հայաստանին ոչ մահաբեր զենքով
Ամբաստանյալը հայհոյել, սպառնացել է դատավորին և նրա ընտանիքին
Ռուս խաղաղապահները լքում են իրենց «անպատասխանատվության գոտին»
23:00
ԱՄՆ-ում հայտարարել են, որ Ռուսաստանն իրենց գերազանցում է միջուկային մարտագլխիկների քանակով
22:45
Շուրջ 20 երկիր կես միլիոն միավոր զինամթերք կգնի Ուկրաինայի համար
Ներքին դիսկուրսի սպառնալիքը. պարտությունը ճակատագիր չէ
Բաքուն փորձում է բովանդակազրկել իր պատերազմական հանցագործությունները. փաստեր չունեն
Մահակով բռնաբարելու ակնարկ, ծեծ․ՆԳՆ-ում բելառուսացման պրոցես է՝ Փաշինյանի գիտությամբ
21:50
Սահմանվել է Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք
Podcast կարևորի մասին
21:20
Գերմանիան զսպվածության կոչ է արել Իրանին և Իսրայելին
ՀՀ և Ֆրանսիայի ԱԳՆ-ները քաղաքական խորհրդակցություններում անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային հրատապ հարցերի
Ռուսաստանը խոստովանեց պարտությունը
Լիտվան պատրաստ է ամեն կերպ աջակցել խաղաղության գործընթացին. Լիտվայի ԱԳ նախարարը՝ Ալեն Սիմոնյանին
ՌԴ Տյումենի մարզի ութ բնակավայրերում տարհանում է հայտարարվել
ՀՀ և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները հայտնել են երկկողմ օրակարգն ակտիվորեն հարստացնելու պատրաստակամություն

Ստախոս նախարարն ո՞ւմ է պետք (տեսագրություն)

Մինաս Ավետիսյանի որմնանկարները Երևան տեղափոխելու և «Արմենիա» միջազգային օդանավակայանում տեղադրելու խնդրի շուրջ զրուցել ենք Գյումրիի Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանի հետ: Ի դեպ, Մինասի որմնանկարները Գյումրի վերադարձնելու շուրջ հավաքված 4053 գյումրեցիների ստորագրություններն արդեն ուղարկվել են ՀՀ վարչապետին:


– Լևոն, վերջին շրջանում Գյումրիում սոցիալական խնդիրները կարծես թե մի կողմ են դրվել և սկսել են խոսել մշակութային խնդիրների մասին: Հատկապես Մինաս Ավետիսյանի վերջին երկու որմնանկարների («Երկանք», «Թել են մանում») Երևան տեղափոխելու շուրջ կրքերը գնալով թեժանում են: Այս պահին ի՞նչ է կատարվում Գյումրիում: Կարո՞ղ ենք ասել` Գյումրին արթնացել է և սկսել նաև մշակութային խնդիրներով անհանգստանալ:


– Նախևառաջ ասեմ, որ Գյումրիի սոցիալական խնդիրները երկրորդ պլան չեն մղվել, դրանց մասին էլի շատ է խոսվում, դրանք ասես սովորական թեմա են դարձել, Մինասի նկարների հափշտակումը` անսովոր: Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբն ընդհանուր առմամբ հաղորդակից է բոլոր զարգացումներին, բայց քանի դեռ «Մինաս Ավետիսյան» հիմնադրամի նախագահ Արման Ավետիսյանը սուտ-սուտ բաներ չէր խոսել «Ասպարեզ» ակումբի և իմ հասցեին, մենք որևէ էական միջամտություն չէինք անում այս գործընթացներին, թեև մասնակցել եմ քննարկումներին, խորհուրդներ տվել, բայց հիմա ավելի շատ եմ ներգրավված: Ինչ վերաբերում է Գյումրին ոտքի է կանգնել և մշակութային խնդիրներով անհանգստացել, ապա պետք է ասեմ` նման բան չկա, հեղափոխական շարժում չկա նկարների հետ կապված, և չի էլ կարելի կարծել, որ Գյումրիում բնակչության քսան տոկոսից ավելին տեղյակ է Մինասի որմնանկարների հետ կապված խնդրին, գիտե` ով է Մինաս Ավետիսյանը, այդպես չէ և այդպես չի էլ լինում: Այն մարդիկ, ում հետաքրքրում է թեման, գրել են հոդվածներ, անդրադարձել խնդրին տարիներ շարունակ:


– Լևոն, Դուք օրերս նշեցիք, որ բիզնես եք տեսնում որմնանկարների հետ կապված, որտե՞ղ եք տեսնում բիզնեսը: Ի վերջո, նշվում է, որ այդ որմնանկարները պետության սեփականություն են, ի՞նչ բիզնեսի մասին է խոսքը:


– Շատ լավ բիզնես է դարձել «Մինաս Ավետիսյան» հիմնադրամի համար որմնանկարները վերականգնելը, տեղափոխելը, ծախսեր հոգացողից գումարը ստանալը և այդ աշխատանքը կատարելը, որը ըստ էության վատ բան չէ: Բիզնեսի մեջ վատ բան չեմ տեսնում. մեկի բիզնեսը կարկանդակ վաճառելն է, մյուսի բիզնեսն էլ արվեստի գործերի փրկության և վերականգնելու հարցերով զբաղվելը: Բողոքը ոչ թե նկարները վերականգնելու, այլ որմնանկարները փրկելու վերնագրի տակ դրանք Երևան տեղափոխելու և «Արմենիա» օդանավակայանում տեղադրելու դեմ է:


– Ինչո՞ւ օդանավակայանում, գուցե աշխարհին Մինաս ցույց տալու խնդի՞ր ունենք:


– Եթե աշխարհին Մինասին ցույց տալու խնդիր լիներ, կորոշեին ոչ թե օդանավակայանում, այլ թանգարաններում տեղադրել, այսինքն` այնտեղ, որտեղ մարդիկ որոնում են այդ արվեստը: Կար տեսակետ, որ, հասարակական վայրերում նույնպես կարելի է տեղադրել, ովքեր մշակույթի հետ համեմատաբար քիչ կապ ունեն: Ես էլ գուցե ինչ-որ տեղ հակված լինեի այդ տեսակետին, բայց այստեղ ուրիշ հարց է ծագում` տեսնես Գյումրին օդանավակայան ունե՞ր, թե՞ չուներ, Գյումրին կայարան ունե՞ր, թե՞ ոչ, և ինչո՞ւ չպետք է այդ նկարները չտեղադրվեին նման տեղերում, որտեղ ելումուտի, անցուդարձի տեղ կար: Այն ընթացքում, երբ Գյումրիի համայնքային իշխանությունների հետ մշակույթի, այսպես կոչված, նախարարը «Մինաս Ավետիսյան» հիմնադրամի նախագահ Արման Ավետիսյանի հետ կես տարի բանակցել, նամակներ են գրել, պատասխաններ ստացել այն մասին, որ Մշակույթի նախարարությունը դեմ չէ, որ Մինաս Ավետիսյանի որմնանկարները վերականգնվեն Գյումրիում, ավելին` այս տարվա փետրվարին հիմնադրամի նախագահ Արման Ավետիսյանը պայմանագիր է ստորագրել քաղաքապետի հետ` այդ որմնանկարները վերականգնելու համար համատեղ ջանքեր ներդնեն: Արման Ավետիսյանն իր տված հարցազրույցներից մեկում ասում է, որ այդ որմնանկարները կարող են պատշաճ տեղադրվել Գյումրիի քաղաքապետարանի շենքում: Այնինչ Արման Ավետիսյանը զուգահեռ նաև բանակցություններ է վարել օդանավակայանի տնօրինության հետ: Մարտ ամսին կառավարությունը դիմել է Շիրակի մարզպետին, թե արդյոք նա առարկություն չունի նկարների տեղափոխման հետ կապված: Այս «գեներալն» էլ, առանց որևէ մեկի հետ խորհրդակցելու, գտել է, որ ինքը առարկություն չունի: Ապրիլի 25-ին կառավարությունը իր 500 ա որոշմամբ որոշում է որմնանկարները տեղափոխել և տեղադրել «Արմենիա» օդանավայականում անհատույց և անժամկետ: Սա ինձ հուշում է, որ նկարների վերականգնման պատվերի համար ծածուկ կամ քողարկված աճուրդ է բացվել: Սա անբարոյականություն է, երբ մի քանիսի հետ բանակցություններ ես վարել, մանավանդ այն դեպքում, երբ համաձայնագիր կա քաղաքային իշխանության հետ:


– Լևոն, դեռ ամիսներ առաջ, երբ կառավարության շենք երկու որմնանկարները տեղափոխվում էին, այսպիսի աղմուկ չբարձրացավ: Ըստ Ձեզ` ի՞նչն է պատճառը, որ այժմ այսքան հնչեղություն ձեռք բերեց:


– Հանրային մեծ հնչեղությունը բանակցությունների հանգամանքից է կախված: Անցյալ տարվա հունիսից ավագանու ուղերձն է եղել Գյումրիի քաղաքապետին, քաղաքապետն էլ նամակ է գրել մշակույթի նախարարին, վերջինս էլ համաձայնել է աջակցել Մինաս Ավետիսյանի որմնանկարների վերականգնման աշխատանքներին: Այս խոսակցությունը, փաստորեն, զարգացել է առաջին զույգ նկարները կառավարության շենք տեղափոխելուն զուգահեռ: Քաղաքապետարանում Արման Ավետիսյանը այդ նույն ժամանակահատվածում հարցազրույց է տալիս, որտեղ ասում է` հասկացա, դրանք վերականգնվելու են և տեղադրվելու են Գյումրիում: Այնինչ միաժամանակ մի քանիսի հետ պայմանագիր էր կնքում: Հիմա տեղի է ունենում մշակութային թալան:


– Լևոն, Դուք մշակույթի նախարարի հրաժարականի հա՞րցն եք բարձրացնում…


– Բա ստախոս նախարարը ո՞ւմ է պետք, ստախոս նախարարը ինձ որպես հավաքարար պետք չէ: Տիկինը ուրբաթ օրը ասուլիս է տվել, որ նախարարը ոչ մի դիմում, առաջարկ չի ստացել, կարող են ստել երեխաները, դերասանները բեմի վրա կամ հարբած մարդիկ։


– Գուցե մոռացել է, վրիպել, բաց թողել:


– Ներողություն, եթե նախարարը այդքան մոռացկոտ է մի խնդրի շուրջ, որի մասին եկել է հարցազրույց տալու, գիտի ինչ հարցեր են մոտավորապես տալիս, գլխի չի՞ ընկնում, որ այդ թղթաբանությունը պետք է նայի, չի՞ հիշում, որ մի քանի ամիս շարունակ մշակույթի գործիչների հետ բանակցել է: Այս նամակի բովանդակությունն ապացուցում է, որ նախարարը կամ չի տիրապետում իրավիճակին, կամ ստում է, որը մեծ խայտառակություն է այս կառավարության համար: Նա որքան շուտ պաշտոնանկվի, այնքան լավ, դեռ շատ ավելի շուտ պետք է պաշտոնանկվեր իր պատկերացրած մշակույթը առաջ հրելու, իրականում շատ վատ աշխատելու համար: Երբ նախարարը կյանքում չի եղել որմնանկարների գտնվելու վայրում և չի տեսել, որ այդ գործարանի շենքերը կոնկրետ անձանց սեփականությունն են, որոնք ունեն դարպասներ, որոնք ունեն պահակներ, և ասում է` թող մի պահակ նշանակեին այդ վայրում, և ասում է` թող գյումրեցիները տեր կանգնեն, փոխարենը պոչը հավաքի, կորի, տիկինը որոշում է մեղադրել քաղաքացիներին, թե ինչու պահակ չկա և մեղադրում է վանդալիզմի մեջ, ստեր են, այդպիսի բան չկա, ստում են, որ արդարացնեն փրկությունը, եկել էին թշնամական տարածքից կարևոր արժեք տանեն։


– Լևոն, Դուք մշակույթի նախարարի հրաժարականն եք պահանջում, բայց նախարարը կառավարության, վարչապետի հետ է համատեղ աշխատում:


– Ճիշտ եք, նրանք փոխկապակցված են: Ես մտածում եմ` տեսնես Հասմիկ Պողոսյանը վարչապետին ասե՞լ է, որ արդեն բանակցել է քաղաքային իշխանությունների հետ, կամ մտածե՞լ է գոնե ներողություն հայտնի, որ պայմանավորվածությունը խափանվում է: Ես չեմ համարում, որ այս պատմության մեղավորը Հասմիկ Պողոսյանն է, պարզապես համարում եմ, որ Հասմիկ Պողոսյանը խոշոր գործիք է, իսկ Արման Ավետիսյանը փոքր գործիք է։


Գյումրին դրել են ջարդած հեռուստացույցի տեղ, դրված է, կողքից ում ինչ պետք է` գալիս է հանում տանում:


Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում