Friday, 05 06 2026
Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր
20:30
Ուկրաինայի ԶՈւ-ից հայտնել են են Ազովի ծովում նավերին հարվածների մասին
Պարզաբանում․ հաշվառումների վերաբերյալ ահազանգերի մասին
«Մարտի 1»-ի գործով հանրային քրեական հետապնդում է հարուցվել ԱԱԾ նախկին տնօրենի և 4 աշխատակիցների նկատմամբ
20:20
«Տոտենհեմը» հայտարարել է Ռոբերտսոնի տրանսֆերի մասին
«Մասկվա թող տան, ստեղ վեկալենք»․ ՀԿԿ-ն բացահայտել և կանխել է ընտրակաշառքի սխեմա
20:10
Թրամփը հայտարարել է, որ Իրանից հետո ԱՄՆ-ն կզբաղվի Կուբայով
Հայաստանը դառնում է «ԱԲ գործարանների պարտեզ». ԲՏԱ նախարար
Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը դեռևս չի հաստատել ԱՄՆ-ի միջնորդությամբ Լիբանանում հրադադարի համաձայնագիրը. Ynet
Բազմամիլիոնանոց ֆինանսական հոսքեր, կրիպտոդրամապանակներով իրականացվող փոխանցումներ. ՊԵԿ-ը բացահայտել է խաղային հարթակների կազմակերպված ստվերային սխեմա
19:30
Ռումինիայի նավահանգստում ծովային անօդաչու է պայթել
ՆԳ նախարարությունը պատրաստ է երաշխավորելու քաղաքացիների ընտրական իրավունքի անխոչընդոտ իրացումը
19:10
Բայդենի որդին հաջողության հնարավորություններ ունի 2028 թ. ընտրություններում. Թրամփ
Ուկրաինան և Մոլդովան անցել են ռուսական շանտաժի ճանապարհով և միայն շահել. դա անկախության գինն է
18:50
ԱՄՆ-ն Գերմանիային չի տրամադրի «Tomahawk» հրթիռներ
Գագիկ Բեգլարյանը, Տիրան Խաչատրյանը վաղուց պետք է ազատազրկվեին․ արդարադատությունը արթնանում է
18:30
Գերմանիան պատրաստվում է Ռուսաստանի հետ բանակցություններին
Արա Աբրահամյանը ՌԴ հայերին չի ներկայացնոմ. ընտրությունները պետք է լինեն բարոյական
Ինչպե՞ս և ե՞րբ է որոշվելու՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքին ընտրություններին մասնակցելու իրավունքից զրկելու գործով
18:15
240 միգրանտով նավը՝ ջրի տակ անցնելու վտանգի առաջ
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներ Կրասնոդարի երկրամասում. կան զոհեր և վիրավորներ
Ռուսաստանի տնտեսությունը «մտնում է ստագֆլյացիայի փուլ»․ Պետերբուրգի խորհրդաժողովը «քաղաքական հայտարարությունների հարթակ» է
17:50
Իսրայելն Իրանի դեմ պատերազմի ժամանակ գաղտնի կերպով զորքեր է տեղակայել Ադրբեջանում․ CNN
Եղանակի կանխատեսում. հունիսի 5-10-ը
17:30
Bitcoin-ը գահավիժել է
ԱՊՀ ՄԽ դիտորդական առաքելության պատվիրակությունը հյուրընկալվել է ԿԸՀ-ում
17:10
Հունգարիան դադարեցնում է աշխատանքային վիզաների տրամադրումը Հայաստանի քաղաքացիներին
Վարդան Ղուկասյանը նախապատրաստել է իշխանության յուրացում կատարել. ՔԿ գաղտնալսումը
16:50
Բալթիկ ծովում սկսվել է ՆԱՏՕ-ի զորավարժությունների ակտիվ փուլը
Իմ համեստ կարծիքը երեկվա բանավեճի մասին․ Ալեն Սիմոնյան

Արման Ենգիբարյանի սպանության վերաբերյալ հայտարարություն

2011 թվականի հունիսի 14-ին Երևանի Գարեգին Նժդեհ հրապարակում ոստիկանության աշխատակիցների կողմից, ըստ պաշտոնական վարկածի, իբր Արման Ենգիբարյանին` որպես հանցագործություն կատարած անձի վնասազերծման հետ կապված լրատվական միջոցներով տարածվող պաշտոնական տեսակետների, մասնավորապես` ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի կողմից տրվող մեկնաբանությունների վերաբերյալ հայտնում ենք`

1. Արման Ենգիբարյանին իբր վնասազերծման ընթացքում ոստիկանության աշխատակիցների կողմից արձակվել է ոչ թե մեկ, այլ երկու կրակոց,
2. նախաքննությամբ դեռեւս պարզված չէ` արդյոք Արման Ենգիբարյանը հունիսի 14-ին որևէ բնակարան մուտք գործելու փորձ է կատարել, թե ոչ,
3. պարզաբանված չէ, թե որն է եղել իրական պատճառը, որ Արման Ենգիբարյանը չի ենթարկվել ոստիկանության աշխատակիցների պահանջին, և եղել է արդյոք ոստիկանության աշխատակիցների և Արման Ենգիբարյանի միջև վիճաբանություն, որոնց հետևանքով Արման Ենգիբարյանը փորձել է խուսափել ոստիկանության աշխատակիցների հետ անմիջական շփումից` փախուստի դիմելու միջոցով,
4. Արման Ենգիբարյանի կողմից գազային ատրճանակով ոստիկանների ուղղությամբ կրակոցներն արդյո՞ք իրական վտանգ են ներկայացրել իրեն հետապնդող ոստիկանների կյանքի համար:

Այս և նման այլ հարցեր, չունենալով պարզաբանում, որոնք պետք է ստացվեն միայն նախաքննության արդյունքում, ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը հայտարարում է. «Էս պահին ես ուղղակի հայտարարում եմ. բացառվում է, որ սխալ մարդու են սպանել, որովհետև բոլոր տուժողները ցուցմունք են տալիս, որովհետև դեպքի վայրերից ունենք և մատնահետքեր, և այլն, և այլն…»:

Միաժամանակ հայտնում ենք, որ ՀՀ hատուկ քննչական ծառայության կողմից մինչ օրս չի հարուցվել քրեական գործ Արման Ենգիբարյանի մահվան փաստի կապակցությամբ, այլ հարուցվել է քրեական գործ միայն ՀՀ քրեական օրենսգրքի 35-175 հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 4-րդ կետերով (նախապատրաստություն, ավազակային հարձակում), 316 հոդվածի 2-րդ մասով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) և 107 հոդվածով (հանցանք կատարած անձին բռնելու համար անհրաժեշտ միջոցների սահմանազանցմամբ սպանությունը):

Հերթական անգամ, ինչպես Լևոն Ղուլյանի և Վահան Խալաֆյանի սպանությունից հետո, ոստիկանապետը, խախտելով անմեղության կանխավարկածի սկզբունքը, նաև մինչ նախաքննության ավարտը, հայտնելով կարծիք, ապակողմնորոշում է հանրությանը և ուղղակիորեն փորձում է ազդել նախաքննության ընթացքի վրա` կանխորոշելով վերջինիս արդյունքները:

Ելնելով վերը շարադրվածից պահանջում ենք.
1. ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի անհապաղ հրաժարականը,
2. ՀՀ hատուկ քննչական ծառայությանն անհապաղ հարուցել քրեական գործ Արման Ենգիբարյանին կյանքից անօրինական զրկած ոստիկանների նկատմամբ:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ,
23 հունիսի, 2011թ.
Վանաձոր

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում