Friday, 26 04 2024
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

Նախակազանի դասերը

Կազանի եռակողմ հանդիպումից առաջ բավական ակտիվ քննարկումներ են ընթանում հնարավոր փաստաթղթի ստորագրության հավանականության վերաբերյալ: Սակայն, անկախ այդ ամենի իրականանալիությունից, Կազանի հանդիպման այս թոհուբոհը ըստ էության լակմուսի թուղթ կարող է դառնալ հայաստանյան քաղաքական դաշտի, դրանում հնարավոր ապագա ուրվագծերի նախանշման տեսանկյունից, այդ հեռանկարների հանդեպ հանրային պահանջների ձևավորման տեսանկյունից:

Ի՞նչ է ստացվում: Ըստ էության ստացվում է մի վիճակ, որ Հայաստանում քաղաքական դաշտում գերակայության հասած և երկխոսության հաստատմամբ զբաղված երկու ուժերը՝ Հայ ազգային կոնգրես և իշխանություն, Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի առումով հանդես են գալիս միևնույն տեսանկյունից, այսինքն հայտնում են կարգավորման փոխզիջումային տարբերակին գնալու պատրաստակամություն: Ավելին, նույնիսկ նշմարվում է նրանց միջև որոշակի մրցակցություն այդ առումով: Մինչդեռ դժվար է պատկերացնել պետության շահից բխող որևէ մի փոխզիջումային տարբերակ, հատկապես այն պետական պոտենցիալի՝ այսինքն մսխված պետական պոտենցիալի պայմաններում, որ կա Հայաստանում ներկայումս:

Եթե երկիրը դեգրադացիոն խոր փուլում է, ուղղակի անթույլատրելի է գնալ որևէ փոխզիջման, քանի որ դա կարող է քանդվող կծիկի դեր կատարել, որը կանգնեցնելու ռեսուրս պետությունը պարզապես չունի: Եվ ահա այդ պայմաններում բավական մտորելու տեղիք է տալիս, եթե չասենք, որ ուղղակի մտահոգիչ է քաղաքական դոմինանտության հասած երկու քաղաքական բևեռների ըստ էության համերաշխ համաձայնությունը փոխզիջումային տարբերակներին: Խնդիրն այն է, որ ընդդիմությունը տվյալ պարագայում պետք է որ որդեգրեր իշխանությունից հակառակ դիրքորոշում և մերժեր Ղարաբաղի հարցում որևէ համաձայնություն, քանի դեռ Հայաստանում լուծված չէ օրինակ սահմանադրականության և իշխանության լեգիտիմության հարցը:

Ընդ որում, սա կլիներ ոչ միայն պետական մարտավարության լավ դրսևորում, երբ իշխանությունն էլ ուղղակի կասեր, որ չի կարող ոչինչ ստորագրել, քանի որ ընդդիմությունն ուղղակի չի ների իրեն, այլ կլիներ նաև Հայաստանի սահմանադրականության համար պայքարող ընդդիմության տրամաբանական քայլ, երբ նախ կարևոր է համարվում պետության քաղցկեղազերծումը, նոր հետո՝ առանձին օրգանների բուժման հարցը: Եթե ամբողջ օրգանիզմը հիվանդ է քաղցկեղով, ուղղակի անտրամաբանական է զբաղվել ասենք մի որևէ օրգանի բուժմամբ կամ հեռացմամբ: Նախ պետք է վերացնել քաղցկեղի օջախը, ապա նոր միայն՝ դիտարկել օրգանների վիճակն ու դրանց հանդեպ գործողությունների հնարավոր տարբերակները:

Սա պետք է լիներ ներկայիս փուլի արձագանքը, մինչդեռ մենք տեսնում ենք հակառակը, և այստեղ իսկապես կա խորհելու բան թե հասարակության, թե ընդդիմության, թե իշխանության համար, որովհետև իրավիճակը այնպիսին է, որ մեզ համար պետք է որ ավելի ու ավելի տեսանելի լինի համընդհանուր գահավիժման արագացման պրոցեսը, որ մեզ ի ցույց է դնում նախակազանյան իրավիճակը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում