ԱՄՆ-ի որոշ հատվածներում օդի ջերմաստիճանը հասել է վերջին տարիների ամենացածր ցուցանիշին: Կանադայից երկիր ներթափանցած բևեռային հոսանքը հիմնականում հարվածել է երկրի կենտրոնական և արևելյան շրջաններին:
Մինեսոտայում ուժգին սառնամանիքներ են: Այնտեղ ջերմաստիճանը հասել է Ցելսիուսի սանդղակով 45.5 աստիճան ցրտի: Նման եղանակային պայմաններում մարմնի բաց հատվածները կարող են 5 րոպեում ցրտահարվել: Սառնամանիքների թիրախում հայտնված շատ քաղաքներում ցուրտը ստիպել է չեղյալ հայտարարել պարապմունքները, փակ են խոշոր մայրուղիները, գրասենյակները և զբոսաշրջային վայրերը:
Օրական չի իրականացվում 2000-4000 ավիաչվերթ:
Լուսանկարները ներկայացնում է Mashable պորտալը










































