Saturday, 13 06 2026
Մոսկվայում աղախինը որպես բրիտանացի լորդի նախկին կին է ներկայացել՝ իր գողացած թանկարժեք ժամացույցները իրացնելու համար
Հայաստանը վերահաստատել է ISA-ի շրջանակում համագործակցությունը խորացնելու պատրաստակամությունը
17:30
Իրանը հրապարակել է այաթոլլահ Խամենեիի հուղարկավորության ժամանակացույցը
Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել Միացյալ Թագավորության Ազգային տոնի առթիվ
17:10
Իրանը ներում է շնորհել մահապատժի դատապարտված 139 մարդու
Կանանց իրավունքների լիարժեք իրացման ճանապարհին կարծրատիպերը շարունակում են լուրջ մարտահրավեր մնալ. Անահիտ Մանասյան
Ռուսաստանի բանակն առաջ է շարժվում բոլոր ուղղություններով. Վլադիմիր Պուտին
Ստրասբուրգում կայացել է IVOA-ի խորհրդակցությունը․ Հայաստանը ներկայացրել է հայկական վիրտուալ աստղադիտարանը
16:30
Պակիստանի վարչապետը հավանական է համարում առաջիկա 24 ժամում Իրանի և ԱՄՆ-ի միջև խաղաղության գործարքի ստորագրումը
Առանձին հատվածներում հորդառատ անձրևներ կտեղան
16:10
8 միլիարդ դոլար՝ Նյու Յորքի լեգենդար Penn Station-ը վերակենդանացնելու համար
Վեդիում 14-ամյա տղան հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց
15:50
Հնդկաստանի վարչապետը կայցելի Ֆրանսիա և Սլովակիա
Մեկնարկել է «Նորդիկ օրեր Երևան 2026» փառատոնը
Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի զինված ուժերի թվաքանակն ավելացնելու մասին հրամանագիր է ստորագրել
Երևանում «ՎԱԶ 21703»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին
15:10
Աննախադեպ ռեկորդ՝ Մունդիալում․ Քրիս Ռիչարդսի նվաճումը
Նաթանյահուն ինչո՞ւ է «բացահայտել» Ալիևին
14:50
Ոչ ավելի, քան 10 միլիոն մարդ․ Շվեյցարիան ընտրում է քանի բնակիչ ունենալ
Վարդահովիտի «Դզեր» կոչվող տարածքում քաղաքացիներն անցել են գետը և չեն կարողացել վերադառնալ
14:30
Ինդոնեզիայի Դուկոնո հրաբուխը ժայթքել է՝ արտանետելով ծովի մակերևույթից 2.4 կմ բարձրությամբ մոխիր
ՃՏՊ Գեղաշեն գյուղի մոտակա սարերում․ կա զոհ
14:10
ԱՄՆ-ում գողացել են Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստների խաղակոշիկներն ու գնդակները
Էկոնոմիկայի նախարարի տեղակալն այցելել է Էջմիածին համայնքում կառուցվող խեցգետնաբուծական համալիր
13:50
Հնդկաստանում ռազմական ինքնաթիռ է կործանվել
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է «Նորդիկ օրեր» փառատոնին
13:30
Իրանի խորհրդարանի խոսնակն ընդգծել է ԱՄՆ-ի հետ հնարավոր փոխըմբռնման հուշագրին հավատարիմ մնալու կարևորությունը
Ուժեղ կայծակի հետևանքով վթարվել է Ալագյազ ենթակայանի ուժային տրանսֆորմատորը. հոսանքազրկվել են Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրեր. ՀԷՑ
13:10
Միջերկրական ծովում առաջին անգամ նկարահանվել է մեծ սպիտակ շնաձուկ
Անհրաժեշտ կլինեն գրավոր դիմումներ՝ Երևանում գրաֆիտիներ և որմնանկարներ ստեղծելու համար

Իսրայելի և Ադրբեջանի գործակցությունը Հայաստանի դեմ չէ. Իսրայելը նաև Հայաստանի համար կարող է հետաքրքիր գործընկեր դառնալ

Իսրայելի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով ժամանել է Բաքու: «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ՝ այցի ընթացքում Ավիգդոր Լիբերմանը հանդիպել Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության ղեկավարներին ու կառավարության ներկայացուցիչներին:

Այցի ընթացքում քննարկվելու են տարածաշրջանային անվտանգության հարցերն ու ռազմատեխնիկական ոլորտում իսրայելա-ադրբեջանական համագործակցությունը զարգացնելու հնարավորությունները: Վերջին տարիներին իսրայելական ընկերությունները առնվազն 1.6 միլիարդ դոլարի զենք են վաճառել Բաքվին, որոնց մի մասը, ըստ ադրբեջանական կողմի, գործածվել է 2016-ի ապրիլյան պատերազմի օրերին:

Իսրայելցի քաղաքագետ Ավիգդոր Էսկինը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով Բաքու այցին՝ ընդգծեց, որ ավելի վաղ Լիբերմանը եղել է Վրաստանում, ու այս այցը պետք չէ դիտարկել Հայաստանի դեմ ուղղված գործողություն: «Ադրբեջանն ու Իսրայելը ունեն ռազմական համագործակցություն, Իսրայելը Ադրբեջանից նավթ է գնում դեռ 90-ական թվականների կեսերից։ Այդ ժամանակ Հայաստանն ընտրեց Իրանի հետ համագործակցությունը, իսկ Ադրբեջանը հակառակը՝ նախընտրեց Իսրայելի հետ գործակցությունը։

Հայաստանը ՄԱԿ-ի քվեարկությունների ժամանակ հիմնականում Իսրայելի կողքին չի լինում, այլ արաբա-մուսուլմանական բլոկի, Իրանի հետ՝ ընդդեմ Իսրայելի։ Նշեմ, որ Լիբերմանի՝ Կովկաս կատարած այցի նպատակը Վրաստանի հետ համագործակցության սերտացումն է և Վրաստանի հետ ռազմական համագործակցության ընդլայնումը»,- նկատեց մեր զրուցակիցը։

Ինչ վերաբերում է կոնկրետ Բաքու կատարած այցին, ապա, ըստ մեր զրուցակցի, Իրանի հետ հարաբերությունների սրացման ֆոնին այցը միանգամայն բնական է: «Դուք գիտեք, որ Իրանում ցույցերը ամենօրյա են դարձել անգամ այն տեղերում, որտեղ դա սպասելի չէր, ամերիկացիները նոյեմբերին խստացնում են պատժամիջոցները, որից հետո Իրանի տնտեսությունը կանգնում է կոլապսի առջև։

Իրանից մեծ քանակությամբ փախստականներ նկատելի են Վրաստանի տարածքում, ենթադրում եմ՝ Հայաստանում ևս կմեծանա նրանց քանակը. ահա այդ բոլոր խնդիրները քննարկվել են ինչպես Թբիլիսիում, այնպես էլ Բաքվում»,- ասաց Էսկինը՝ միևնույն ժամանակ շեշտելով, որ Հայաստանի և Իսրայելի միջև առայժմ գործընկերային հարաբերություններ չեն ձևավորվել։

Ավիգդոր Էսկինն ընդգծում է՝ դրա պատճառներից մեկը երկու կողմերից էլ մեծ ջանքեր չթափելն է. «Հայաստանն ընտրել է Իրանի հետ համագործակցություն աշխարհաքաղաքական դիրքից ելնելով, նաև հաշվի առնելով այն շրջափակումը, որի մեջ հայտնվել է Հայաստանը։

Դա պատճառներից մեկն է, որ Հայաստանը ընտրել է համագործակցություն Իրանի և ոչ՝ Իսրայելի հետ։ Բայց իրավիճակն այժմ փոխվում է։ Առաջիկա երկու տարիների ընթացքում մենք կտեսնենք փոփոխություններ ոչ միայն հենց Իրանում, այլև Իրանի և Իսրայելի համագործակցության լավացում, ու այդ դեպքում պատճառ չեմ տեսնում, որ Հայաստանի և Իսրայելի միջև սերտ համագործակցություն չլինի»։

Մեր զրուցակիցը կարծում է, որ Իսրայելը Հայաստանի համար հետաքրքիր գործընկեր է. «Որովհետև Իսրայելը օրինակ է այն բանի, թե ինչպես գրավել Սփյուռքը։ Իսրայելի բնակչության թիվը անկախացումից ի վեր 12 անգամ աճել է։ Բացի այդ, Իսրայելը բարձր տեխնոլոգիաների հետ կապված մեծ հաջողություններ ունի։ Գաղտնիք չէ, որ հայերի մտավոր պոտենցիալը բավականին բարձր է։

Կարծում եմ՝ ուշ չէ Հայաստանի համար հետաքրքրվել ու մասնագիտանալ հենց այդ ոլորտում։ Մենք ունենք այն պայմանները, որ առաջիկայում երկկողմ հարաբերությունները լավացնենք»։

Ավիգդոր Էսկինը միևնույն ժամանակ չի նշում, թե որ կողմից պետք է լինի երկկողմ հարաբերությունների օրակարգ ձևավորելու նախաձեռնողականությունը. «Ես ընդհանրապես հարցը չէի դիտարկի այն կոնտեքստում, թե ինչ-որ մեկն ինչ-որ մեկին ինչ-որ բան է պարտական։ Կարծում եմ, որ դա երկու կողմերի համար էլ լավ կլինի։ Ես չեմ մեղադրում ոչ մի կողմին, ուզում եմ հասկանալ, ասում եմ՝ այն, ինչ տեղի ունեցավ, աշխարհաքաղաքական անհրաժեշտություն էր Հայաստանի համար։ Իհարկե, Իսրայելին դա դուր չէր գալիս, բայց Հայաստանը դա Իսրայելի դեմ չարեց, Հայաստանին դա պետք էր գոյատևելու համար։ Հենց այդ կոնտեքստով էլ Իսրայելը համագործակցում է Ադրբեջանի հետ՝ ելնելով իր կենսական անհրաժեշտություններից։ Այդ համագործակցությունը Հայաստանի դեմ չէ, մենք Հայաստանի դեմ թշնամանք չունենք, ուղղակի այդպիսի բաժանում եղավ ժամանակին, որը հիմա շտկվում է»,- նկատեց նա։

Մեր զրուցակիցը հիշեցնում է, որ մեկ տարի առաջ Իսրայելի ՊՆ-ն չեղարկել է Ադրբեջանի հետ մի պայմանագիր, երբ խոսքը գնում էր այն Հայաստանի դեմ օգտագործելու մասին (խոսքը Ադրբեջանին Orbiter-1K ԱԹՍ-ների վաճառքի արտոնագրի մասին է-խմբ.)։ «Դուք շատ լավ գիտեք, որ Ռուսաստանն այսօր Ադրբեջանին Իսրայելից 3,5 անգամ շատ զենք է վաճառում։ Դա չի խանգարում Հայաստանին մնալ դաշնակցային հարաբերությունների մեջ Ռուսաստանի հետ, նույնը հնարավոր է նաև Իսրայելի հետ»,- եզրափակեց նա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում