Վրաստանի ցամաքային ճանապարհով հացահատիկային բեռների ներկրման արգելքը սեպտեմբերի 15-ից հետաձգվել է մինչև հոկտեմբերի 1-ը: Այս մասին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից:
«Նախարարությունը վրացի գործընկերների հետ շարունակում է բանակցությունները, որպեսզի երկաթուղային և լաստանավային փոխադրումների գնագոյացման արդյունքում Հայաստանի փոխադրողները վնասներ չկրեն»,- ասված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ:
Նշենք, որ ՌԴ-ից Հացահատիկ ներկրողները երեկ հարյուրավոր բեռնատար մեքենաներով փակել էին Բագրատաշենի անցակետը՝ պահանջելով խնդրին լուծում տալ։
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ներկրողներից մեկը նշեց, որ ՀՀ իշխանություններից տեղեկացել են, որ Վրաստանը նման որոշում է կայացրել, բայց հետագայում ինչպես կլինի՝ չեն կարող ասել։
Նշենք, որ Վրաստանը սեպտեմբերի 1-ից արգելում ցամաքային ճանապարհով ՌԴ-ից հացահատիկի ներկրումը ՀՀ։ Ներկրողները միայն ծովային ճանապարհով՝ Փոթիի նավահանգստով կարող են հացահատիկ ներկրել, ինչն էլ իր հերթին դժվարություններ է առաջացնելու՝ գնաճն








































