Եթե ամերիկյան նախագիծը օրենք դառնա, ապա եվրոպական ընկերությունները կարող են հրաժարվել ռուսական մայրուղուն միացնող ենթակառուցվածքների կառուցումից: Այդ դեպքում հարավային Եվրոպան ստիպված կլինի գնել ավելի թանկարժեք հեղուկ գազ (LNG)՝ կարծում են վերլուծաբանները:

Չնայած հուլիսին հրապարակված օրինագծի հետ կապված ռիսկերին՝ «Գազպրոմը» ավարտում է «Թուրքական հոսքի» նախագիծը, որը փոխարինում է «Հարավային հոսք» չվավերացված գազատարին: Մոսկվան հուսով է, որ մեկ տարի անց այդ գազատարով կարող է գազ վաճառել Եվրոպայի հարավին և հարավ-արևելքին՝ շրջանցելով Ուկրաինային, որի տրանզիտային պայմանագիրը կավարտվի 2019 թ. վերջին:











































