Սեպտեմբերի 13-ին ԱՄՆ Կոնգրեսը հաստատելէ օրենքը, որի համաձայն՝ 10 տարվա ընթացքում Իսրայելին 38 մլրդ դոլար պաշտպանական օգնություն կհատկացվի։
Սենատն օրենքը հաստատել է դեռևս օգոստոսի սկզբին, իսկ այժմ այն պետք է ստորագրի նախագահ Դոնալդ Թրամփը։
Օրենքի տեքստը կրկնում է Իսրայելին տասը տարի պաշտպանական օգնություն հատկացնելու պայմանագրի բովանդակությունը, որը ստորագրվել է 2016-ին, Բարաք Օբամայի օրոք։ Նախաձեռնության նպատակն էր պայմանագիրն ապագա բյուջետային վեճերից պաշտպանելը՝ անկախ Կոնգրեսի կազմից կամ նախագահի անձից։
2016-ի սեպտեմբերի 14-ին կնքված պայմանագրի համաձայն՝ 2019-2028-ին ԱՄՆ-ն Իսրայելին պաշտպանական նպատակներով 38 մլրդ դոլար կհատկացնի։









































