ԱՄՆ իշխանությունները պատրաստ են ոչ միայն վերականգնել Պաղեստինյան ազգային վարչությանը գումարների փոխանցումը, այլև մեծացնել գումարը՝ հասցնելով 5 միլիարդ դոլարի, եթե Ռամալան համաձայնի վերադառնալ Իսրայելի հետ բանակցություններին,– գրում է իսրայելական «Գլոբս» պարբերականը՝ հղում անելով սեփական աղբյուրներին։ Հրապարակման հեղինակ Դանի Զաքենը հաղորդում է, որ այս ծրագիրը հավանության է արժանացել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից։

Ջարեդ Քուշներն ու Ջեյսոն Գրինբլաթը կարողացել են համոզել Թրամփին, որ պետք է ծրագիր լինի, որը թույլ կտա Պաղեստինյան ազգային վարչությանը «թունելի վերջում լույս տեսնել»։
Հրապարակման մեջ ասվում է, որ նման գումարներ պատրաստ են Պաղեստինին տրամադրել նաև Եվրամիությունը և Պարսից ծոցի երկրները։
Հիշեցնենք, որ Պաղեստինյան վարչության 2018 թվականի ողջ բյուջեն 16,6 միլիարդ շեկել է կազմում (մոտ 4,6 միլիարդ դոլար)։










































