Մոտ մեկ ամիս առաջ հայտնի է դարձել, որ դերասանուհի Քեմերոն Դիասը գիրք է գրել մարդու՝ ինքն իրեն օգնություն ցուցաբերելու և սեփական մարմնի նկատմամբ սիրո մասին: Այն կոչվում է The Body Book: Երեկ դերասանուհին հանդիպել է երկրպագուների հետ, որպեսզի ավելի մանրամասն պատմի իր ստեղծագործության մասին, ինչպես նաև բոլոր ցանկացողների գրքերի վրա թողնի իր ստորագրությունը:
Երկրպագուների հետ հանդիպման հոլիվուդյան գեղեցկուհին ժամանել է ամենօրյա հագուստով, առանց հատուկ սանրվածքի և թույլ շպարով: Դիասը եղել է սև զուգագուլպաներով, բարձրակրունկ ճտքակոշիկներով, մոխրագույն բլուզով և կաշվե բաճկոնով: Ինչ վերաբերում է սանրվածքին, դերասանուհին մազերը, «պոչ է կապել»:
Այս մասին գրում է Spletnik.ru-ն:











































