Կատալոնական «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Չավի Էրնանդեսն իր կարծիքն է հայտնել Լոնդոնի «Չելսի»-ի ներկայիս գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմերի մասին:
«Ինձ դուր չեն գալիս Մոուրինյոյի գլխավորած թիմերը: Ո՞վ է ընդհանրապես հիշում նրա «Ինտեր»-ը, որը հաղթեց Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկությունում»,- Չավիի խոսքերը մեջբերում է Cadena Cope-ն:
Հիշեցնենք, որ իտալական ակումբը` Մոուրինյոյի գլխավորությամբ, եվրոպական ակումբային ամենահեղինակավոր մրցաշարում հաղթել է 2009/10 թթ. մրցաշրջանում` կիսաեզրափակիչ փուլում հաղթահարելով «Բարսելոնա»-ի արգելքը:









































