Թուրինի «Յուվենթուս»-ի կիսապաշտպան Պոլ Պոգբան հայտնվել է Եվրոպայի բազմաթիվ բարձրակարգ ակումբների ուշադրության կենտրոնում:
Ֆրանսիացի ֆուտբոլիստի ծառայություններով, մասնավորապես, հետաքրքրված են «Պարի Սեն-Ժերմեն»-ը, «Արսենալ»-ն ու «Ռեալ»-ը: Սակայն թուրինյան ակումբի գլխավոր տնօրեն Ջուզեպե Մարոտան հայտարարել է, որ «Յուվենթուս»-ը մտադիր չէ հրաժարվել 20-ամյա Պոգբայի ծառայություններից:
«Պոգբան հիանալի ֆուտբոլիստ է: Բարձրակարգ ակումբները հետաքրքրվում են նրա ծառայություններով, բայց մենք չենք ցանկանում վաճառել նրա տրանսֆերը: Խոսել ենք նրա գործակալի հետ` նոր պայմանագրի մասին»,- ասել է Մարոտան:








































