Այսօր՝ սեպտեմբերի 13-ին, Ազգային ժողովի պատգամավորների առաջարկությամբ հրավիրվել է ԱԺ արտահերթ նիստ, որի օրակարգում է ԱԺ Քննիչ հանձնաժողով ստեղծելու հարցն է, որի անդամների թիվը պետք է սահմանվի ԱԺ որոշմամբ:
Ի պատասխան Էդմոն Մարուքյանի հայտարարության, թե՝ խորհրդարանը պետք է լուծարվի, ստեղծվի նոր խորհրդարան, որը լուրջ գործերով պետք է զբաղվի, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միհրան Հակոբյանն ասաց, որ խորհրդարանը հիմա էլ է լուրջ գործով զբաղվում:
Այնուհետև պատգամավորն անդրադարձավ օլիգարխների թեմային. «Էդ ի՞նչ օլիգարխներ կան էս երկրում, որ ձայնագրելու հնարավորություն ունեն: Էս վերջերս էլ մարդկանց ասֆալտներին փռեցին, հասկանանք, էլի: Սա կարևոր նյութ է Քննիչ հանձնաժողովի համար, և խնդրում եմ սա օրակարգային հարց դարձնել»:
Մանրամասները՝ տեսանյութում:











































