«Պորտու»-ի հարձակվող Ջեքսոն Մարտինեսը Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր տրանսֆերային նպատակն է ընթացիկ ձմռանը:
«Զինագործներ»-ը ցանկանում են համալրել հարձակման գիծը և կարող են ձեռք բերել կոլումբացի հարձակվողի տրանսֆերը, ով ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 25 խաղերում խփել է 16 գոլ:
Սակայն Մարտինեսի տրանսֆերը ձեռք բերելը հեշտ չի լինի «Արսենալ»-ի համար, քանի որ կոլումբիացու ծառայություններով հետաքրքրվում է նաև Դորտմունդի «Բորուսիա»-ն, որը փոխարինող է փնտրում Ռոբերտ Լևանդովսկուն:








































