Ադրբեջանական ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցությունը դուրս է գալիս երկրի Ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի կազմից՝ հաղորդում է «Նովոստի-Ազերբայջան»-ը:
Համապատասխան որոշում կայացվել է կուսակցության ղեկավարության կողմից հունվարի 6-ին կայացած վարչության նիստին:
Որոշման մեջ նշվում է, որ Ազգային խորհուրդը կառույց է, որ կազմավորվել է նախագահական ընտրությունների կապակցությամբ, «և քանի որ նախագահական ընտրություններն արդեն կայացել են, ապա Ազգային խորհրդի առաքելությունն համարվում է կատարված»:
Ադրբեջանի ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդը ստեղծվել է 2013թ. մայիսի 28-ին:











































