Այսօր՝ սեպտեմբերի 12-ին, ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը, դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին, նկատեց. «Ինձ երբեմն թվում է՝ Դուք դվայնիկ ունեք՝ այնքան բարեկիրթ ու խախանդ եք այսօր»: Փաշինյանն ի պատասխան ասաց. «Ինչ վերաբերում է իմ ոճին, ես սիրում եմ լինել համարժեք»:
Արմեն Աշոտյանը անդրադառնալով բուն հարցին՝ մեջբերում կատարեց օգոստոսի 17-ի հանրահավաքին Փաշինյանի ելույթից և հարցրեց. «Ո՞ր հայտարարությունների մասին է խոսքը, երբ ասում եք, որ մինչ այժմ բանակցվել է միայն հող հանձնելու մասին»:
«Դուք որպես ժառանգություն թողել եք մի տարբերակ, որտեղ Արցախի կարգավիճակի մասին ոչ մի բան չկա: Իսկ ես ասել եմ և ասում եմ՝ առանց Արցախի կարգավիճակի ճշգրտման՝ հարցի լուծում հնարավոր չէ: Ես այդքան դաժան չեմ, որ ամբողջ ճշմարտությունը պատմեմ, որովհետև դրանից հետո Դուք հոգեբանի կարիք կունենաք»:
Մանրամասները՝ տեսանյութում:











































