Monday, 29 06 2026
«Թամարա» ընկերությունն արտադրել է վտանգավոր սննդամթերք
18:30
Վենեսուելայում երկրաշարժերից հետո գրեթե 1,8 միլիոն մարդ հումանիտար օգնության կարիք ունի. ՄԱԿ
Երևանում Վահրամ Փափազյան փողոցում երթևեկության փոփոխություն կկատարվի
18:10
Փարիզում կայծակը հարվածել է Էյֆելյան աշտարակի սայրաձողին
Ադրբեջանը այս փուլում Իսրայելի հետ «ընդհանուր նպատակներ» չունի
Գյումրիից ռուսական ռազմաբազայի դուրսբերման վերաբերյալ Երևանից որևէ ազդանշան չենք ստացել․ՌԴ ԱԳ փոխնախարար
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են կանաչ ջրածնի արտադրության զարգացման առաջարկները
17:30
Իրանի ԱԳՆ-ն հերքել է հունիսի 30-ին Դոհայում ԱՄՆ-ի հետ խորհրդակցությունների անցկացման մասին լուրերը
17:20
«Ռենշին»-ը վերաբրենդավորվում է. ընկերության զարգացման այս փուլում՝ ներկայանալով նոր վիզուալ ինքնությամբ և բազմաոլորտ ներդրումային էկոհամակարգի տեսլականով
TRIPP նախագիծը միայն կշահի, եթե դրանում Ռուսաստանը մասնակցություն ունենա․ Գալուզին
ՀՀ անտառային և լեռնային մի շարք հատվածներում տեղադրվել են արջերի հնարավոր ներկայության մասին զգուշացնող ցուցանակներ
Մոսկվայում հերթական անգամ դժգոհել են Հայաստան-Եվրամիություն գործընկերության խորացման առնչությամբ
Էկոնոմիկայի նախարարությունն ամփոփաթերթով ներկայացրել է արտահանման խթանմանն ուղղված պետական ծրագրերը
16:30
Թրամփը հայտնել է Իրանի հետ Դոհայում կայանալիք բանակցությունների և նավթի գնի նվազման մասին
ՀՀ շրջակա միջավայրի նախարարը Սեուլում մասնակցում է SOI Global Dialogue միջազգային գլոբալ երկխոսությանը
16:10
Չինաստանը պատրաստ է շարունակել աջակցել Բելառուսի զարգացմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
15:50
Իրանն ու Օմանն անցկացրել են Հորմուզի նեղուցի հարցերով զբաղվող աշխատանքային խմբի առաջին նիստը
Քաղցրաշենում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
15:30
Ռուսաստանը Պերուի քաղաքացիների է հավաքագրել
Անցած 3 օրում գրանցվել է 54 ավտովթար․ 4 մարդ զոհվել է
15:10
Իրանը և Կատարը համաձայնության են եկել 6 միլիարդ դոլար իրանական ակտիվների ապասառեցման շուրջ
Ադրբեջանում «հայ է, ուրեմն հանցագործ» է բարդույթը կհաղթահարվի»
14:50
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը հասել է 360-ի
«Ամբերդ ամրոց»-ում վերականգնման և մաքրման աշխատանքների ժամանակ հայտնաբերվել է Թամար թագուհու մետաղադրամը
Էրդողանը Գազայում Իսրայելի գործողություններն անվանել է ցեղասպանություն
120 շիշ կեղծ օղի՝ «ՎԱԶ-21074» մեքենայում
14:10
Ռումինիայի գրեթե ամբողջ տարածքում վտանգի կարմիր մակարդակ է հայտարարվել շոգի պատճառով
Հրդեհ Կապուտան բնակավայրում
13:50
Արաղչին հայտարարել է, որ Իրանը պատրաստ է Պարսից ծոցի երկրների հետ անվտանգության շուրջ երկխոսության

Նավթի հոտը կտրվե՞լ է. ուր է գնում ՀՀԿ-ն

ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան գրառումով այսօր տեղեկացրել է, որ Հայաստանի ներքաղաքական հարցերի կապակցությամբ կլինի ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի արտահերթ քննարկում, որին նա ներկայացրել է նաև Հայաստանում իրավական, քաղաքական հետապնդումների, ժողովրդավարության ոտնահարման փաստեր: ԵԽԽՎ հանձնաժողովի նիստը կլինի իսկապես հետաքրքիր, նույնիսկ հնարավոր է կանխատեսել՝ զվարճալի: Մինչ այդ, սակայն, նախ պետք է հասկանալ, թե ի՞նչ ակնկալիքով է ՀՀԿ որևէ ներկայացուցիչ Հայաստանի հարցը տանում ԵԽԽՎ, այն ԵԽԽՎ, որի ղեկավարությանը մշտապես կոչ են արել մաքրել կառույցը ադրբեջանական խավիարային ոտնձգություններից:

Այդ տեսանկյունից ԵԽԽՎ-ն Եվրոպայի, թերևս, ամենախնդրահարույց կառույցն է եղել, ու ամենևին պատահական չէ, որ ամենից շատ հենց այդ կառույցում են հաջողել ադրբեջանական բանաձևային նախաձեռնությունները: Այդ առիթով, ի դեպ, խիստ ուշագրավ է դեռևս տարիներ առաջ մի ձևակերպում, որ արել էր երջանկահիշատակ դաշնակցական Վահան Հովհաննիսյանը, երբ հակահայկական բանաձևերից մեկի առիթով բնորոշել էր, թե դրանից «նավթի հոտ է գալիս»:

Համենայն դեպս խիստ հետաքրքիր է, որ հենց ԵԽԽՎ-ն է, որտեղ զուտ վիճակագրական առումով ամենից շատ հաջողել են ադրբեջանական նախաձեռնությունները: Ի դեպ, երբ ՀՀԿ-ն իշխանություն էր, ՀՀԿ-ական պատգամավորները պարբերաբար, և, իհարկե, արդարացիորեն բարձրացրել են այդ հարցը ԵԽԽՎ ամբիոններից, որպեսզի կարևոր կառույցը մաքրվի խավիարից ու նավթահոտից: Իսկ այն, որ այդ ամենը փչում էր, վկայել են պարբերաբար ծագող սկանդալային պատմությունները, ի դեպ՝ ամենևին ոչ հայկական նախաձեռնությամբ ծագող պատմությունները:

Հիմա, ՀՀԿ փորձագիտական գնահատմամբ, ԵԽԽՎ-ն մաքրվե՞լ է ադրբեջանական խավիարից, կա՞ այդպիսի վստահություն, թե՞ երբ ՀՀԿ-ն իշխանության չէ, այդ հարցը նրան այլևս չի հետաքրքրում, քանի որ այդ ուժի խնդիրը ՀՀ-ն չէ և չի եղել երբեք, այլ եղել է հենց ՀՀԿ-ն: Մյուս կողմից՝ այդ հարցը կամ հարցադրումը հռետորական է, որովհետև ՀՀԿ կառավարման տարիներն ու դրա արդյունքը հարցի լավագույն, կամ ավելի շուտ տխուր պատասխանն է:

Միևնույն ժամանակ, այդ տեսանկյունից է, որ բավական զավեշտալի կարող է լինել ԵԽԽՎ հանձնաժողովի նիստը, որտեղ այդ կառույցի ներկայացուցիչները այսպես ասած փորձելու են Հայաստանում ոչ ժողովրդավարությունից պաշտպանել այն ուժին, որից տարիներ շարունակ փորձում էին պաշտպանել ժողովրդավարությունը Հայաստանում: Իրականում, սակայն, այստեղ իրավիճակը պարունակում է խորքային լրջագույն խնդիր, որն առնչվում է հայ-եվրոպական հարաբերությանը և որի բնույթը, ըստ էության, նենգափոխված ու աղավաղված է եղել նույնքան, ինչքան հայ-ռուսական հարաբերության բնույթը: Ու դրա բուն պատճառը եղել է, իհարկե, Հայաստանում իշխող համակարգը, դրա կոռուպցիոն և խմբային առաջնահերթությունները: Հայաստան-Եվրոպա կարևոր հարաբերությունը եղել է դրա զոհերից մեկը, կամ տուժողներից մեկը: Հիմա այդ համակարգը, արդեն, այսպես ասած՝ ընդդիմության կարգավիճակով, փորձում է դեռևս խաղալ այդ նախկին բնույթի ու տրամաբանության վրա: Գնդակն այդ իմաստով Եվրոպայի դաշտում է, որը պետք է պատասխան տա՝ խաղալո՞ւ է հին խաղը հին գնդակով, թե՞, այդուհանդերձ, նոր խաղ չունենալու պարագայում անգամ բավարար համարժեք կգնահատի վիճակը հինը չշարունակելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում