Այսօր՝ սեպտեմբերի 12-ին, ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հարցն առնչվում էր Երևան քաղաքին. «Երևան քաղաքը թաղված է աղբի մեջ, քանդվում-փորվում են հիմնական ճանապարհներ: Եվ ամենակարևորը՝ սրանով զբաղվող չկա»:
Նա հարց բարձրացրեց՝ մինչև քաղաքապետի ընտրվելը՝ որևէ պատասխանատու չկա՞:
Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը ի պատասխան՝ նշեց, որ խնդիրը «Սանիտեք»-ի և Երևանի քաղաքապետարանի միջև կնքված պայմանագրի և դրա պարտավորությունները չկատարելու մեջ է: Նախարարը հիշեցրեց, որ «Սանիտեք»-ը 2 անգամ տուգանվել է. ««Սանիտեք»-ը խնդիրը կապում է նրա հետ, որ տարիներ շարունակ ավտոպարկը չի թարմացվել»:
Մանրամասները՝ տեսանյութում:











































