Wednesday, 01 07 2026
18:30
Ուրսուլա ֆոն դեր Լայենը ժամանել է Բաքու
Քննարկվել են «Աջափնյակ» մետրոյի կայարանի և տրանսպորտի արդիականացման ծրագրերը
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի անդամ Յոհաննես Ֆոլքմանի գլխավորած պատվիրակությանը
18:10
Չինաստանում ուժի մեջ է մտել «Էթնիկ միասնության» մասին օրենքը
Ադրբեջանը «ձգտում» է ներգրվե՞լ Թուրքիա-ԱՄՆ ռազմական գործարքներին
17:50
Յուրգեն Կլոպը ցանկություն ունի գլխավորելու Գերմանիայի ազգային թիմը
17:40
Երեմյան ֆերմա. ապագայի գյուղատնտեսությունը` Հայաստանում
17:30
ԵՄ-ն չեղարկում է ամերիկյան արդյունաբերական ապրանքների նկատմամբ մաքսատուրքերը
ՍԴ-ում ավարտվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վիճարկման դատաքննությունը
17:10
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց մարդիկ շարունակում են մնալ փլատակների տակ. CBS
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
16:50
Հենրիխ Մխիթարյանը երկարաձգեց պայմանագիրը «Ինտեր»-ի հետ
Արարատյան դաշտում սկսվել է լոլիկի դեղին հասունացումը
16:30
Շոգի պատճառով Էյֆելյան աշտարակը կարող է «աճել» մինչև 10 սանտիմետր
Կասկածի տակ են դրել մեր ընտրողի կամքը․ ԿՀԿ-ն խնդրում է ՍԴ-ին մերժել բոլոր դիմումները․ Հովակիմյան
Տալլինում կանցկացվի Made in Armenia Expo ցուցահանդեսը
Այս ընտրություններին «լցոնումների» մասին անգամ բամբասանքի մակարդակով չենք լսել․ ԿԸՀ քարտուղար
Հայտնի է Ղազախստանի արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրը
Ընտրակաշառքների միջոցով փորձում են ամեն ինչ մխտռել․ մտածելու լրջագույն բան ունենք․ Ջուլհակյան
Հայկական ծնեբեկի առաջին խմբաքանակն արտահանվել է Սինգապուր, իրականացվել է նաև ծիրանի փորձնական արտահանում
Զարգացումը տեսանելի է․ վարչապետը շնորհավորել է ՊՊԾ ծառայողներին տոնական օրվա առիթով
15:50
Բրազիլիան կօգնի Վենեսուելային վերականգնելու քաղաքները երկրաշարժից հետո
Անհրաժեշտ է խստացնել պատժաչափն ընտրակաշառք տվողների և ստացողների համար․ Ալեքսանյան
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ–ի նախկին տնօրենը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի հափշտակության մեջ. շուրջ 30 մլն դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է
Միայն ՀՀ քաղաքացիությունը չպետք է լինի հիմք ընտրություններին մասնակցելու համար․ նոր նախագիծ
15:30
ԵՄ ավիացիոն անվտանգության գործակալությունը կոչ է արել ավիաընկերություններին խուսափել Իրանի տարածքով թռիչքներից
Խստացվում է ինքնակամ կառույցների օրինականացումը․ ի՞նչ է առաջարկվում նոր նախագծով
Փաշինյանն ու Միշուստինը քննարկել են տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության արդիական հարցեր
Ազգային գիտակցության բարձրացում․ բոլոր բնակավայրերի մուտքերի մոտ տեղադրվելու է ՀՀ պետական դրոշը
15:10
Տարեսկզբից ռուսները խոցել են շուրջ 64 հազար ուկրաինական ԱԹՍ-ը

Անցումային արդարադատությունն անհրաժեշտություն է դառնում

Հայաստանի դեմքը կոռուպցիայից այնքան է աղճատվել ու «Բաբա յագա»-ի դեմք ընդունել, որ հայտնի անեկդոտի պես ուզում ես հարցնել դրա կնքահայրերին՝ հիմա էս կոռուպցիայի ցախավելը փաթաթեմ՝ տանե՞ք, թե՞ կնստեք վրան՝ կգնաք…

Օգոստոսյան հանրահավաքի ժամանակ, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց անցումային արդարադատության մասին, նախկին իշխանությունների հետ կապված կամ նրանց շահերը սպասարկած որոշ շրջանակներ ցնցվեցին, ու, կարծես, համակարգված «հակաարձագանք» հնչեցրին:

Իրականում դա անհանգստություն էր, և դրանով շատերը, կարելի է ասել, մատնեցին իրենց… «շահագրգռվածությունը»:

Ուշագրավ էր, որ անհանգստացողների մեջ նաև ՓՊ-ի նախագահ Արա Զոհրաբյանն էր: Թվում էր, թե նա պետք է ուրախ լիներ՝ որպես պետական մարմինների անօրինություններին ամեն օր բախվող և մարդու իրավունքների պաշտպանության առումով հակակշիռ կառույցի ղեկավար։ Սակայն նա հանդես եկավ ֆեյսբուքյան «կիսասպառնալից» հայտարարությամբ՝ հանկարծ խոսելով մարդու իրավունքների գերակայության մասին…

Թե ինչու էր կոնկրետ Զոհրաբյանն անհանգիստ, դեռ կփորձենք հասկանալ, բայց ակնհայտ է, որ վարչապետի հայտարարությունը «լակմուսեց» շահագրգիռ շերտերին ու նրանց մոտեցումները…

  1. Հայաստանում, երբ խախտվում էին մարդու իրավունքները տասնյակ տարիներ և մասսայաբար, այդ անհանգիստները շատ հանգիստ էին ու լուռ:
  2. Իսկ հիմա, երբ վարչապետը խոսում է այդ նույն իրավունքների, բայց անցումային արդարադատության միջոցով իրացնելու մասին, անտարբերները հանկարծ անհանգստացան… ճիշտ Քոչարյանի պես:

Նրանք էլ երևի կարծում են, որ դատական իշխանությունը ճամպրուկ չէ, որ Գագիկ Հարությունյանից ու նրա սերնդակից-գաղափարակիցներից վերցնեն ու տան «անցումային դատավորներին»՝ քանդելու մարդու իրավունքների խախտումների 20 տարվա կծիկը…

Խառնվելու են նախկին իշխանական էլիտայի խաղաքարտերը… Հանկարծ կարող է պարզվել, որ բոլորը մի թիմից են և համակարգված ու «քվոտայով» աշխատել են պետության ու մարդու իրավունքների դեմ՝ անկախ նրանից, թե դատավարության ընթացքում կողմերից ում շահերն են ներկայացրել:

Այս երևույթն առավել տեսանելի է գործարարներին, սփյուռքահայերին ունեզրկելու, ինչպես նաև աղմկահարույց քրեական գործերով, որտեղ գրեթե ոչ մի բան պատահական չի լինում՝ ո՛չ դատական նիստերի ձգձգումները, ո՛չ փաստաբանների, դատախազների, դատավորների ընտրությունը, ո՛չ միջնորդությունները, ո՛չ էլ արհեստական խոչընդոտների ստեղծումը …

Իհարկե, կան գրագետ, բարեխիղճ, կամային փաստաբաններ, բայց եթե խնդրեք՝ տալ երեք փաստաբանի անուն, ովքեր ունեն այդ երեք որակները և միաժամանակ կլանի անդամ չեն կամ կլանային շահեր չեն սպասարկում, անշուշտ, կդժվարանամ ասել՝ գոնե 15 տարվա իմ դատական պրակտիկայի ընթացքում ճանաչած փաստաբանների մասով:

Այստեղ ևս թացը խառնվել է չորին՝ մարդու իրավունքների պաշտպանության մակարդակը, իմ կարծիքով, հասցնելով աղետալի վիճակի: Երկար տարիներ իրավապահ համակարգում աշխատած և նախկին իշխանություններին ծառայած նախկին քննիչներ, դատախազներ, ԱԱԾ-ականներ այսօր զբաղված են փաստաբանական գործունեությամբ: Իմ տպավորությամբ՝ դրանք մի տեսակ լղոզված կլաններ են՝ ավանդական կապերով, որոնք այնքան են հզորացել փաստաբանական համայնքում, որ «կլանում են» նույնիսկ զուտ փաստաբանությամբ զբաղված որոշ ու նույնիսկ հաջողակ, բանիմաց փաստաբաններին՝ նրանց դարձնելով իրենց սպասարկուն:

Աղմկահարույց գործերով կատարած իմ դիտարկումները թույլ են տալիս եզրակացնելու, որ դրանցում հայտնվել են հիմնականում երկու տեսակի փաստաբաններ՝ իսկապես մարդու իրավունքների համար ազնվորեն պայքարողներ, որոնց թիվը շատ քիչ է և բավարար չէ «կլաններին» դիմակայելու և դուրս մղելու համար, և փաստաբաններ, որոնք աշխատում են գործի ընթացքը տանել նախաքննական մարմնին ձեռնտու ուղղությամբ կամ տարբերակով:

Փորձեցի հիշել Արա Զոհրաբյանի դիրքավորվածությունը՝ նմանատիպ իրավիճակներում՝ հասկանալու համար նրա անհանգստության պատճառը:

Մտաբերեցի մոտ 10 տարի առաջ տեղի ունեցած մի աղմկահարույց դեպք, երբ նա պաշտպանում էր քաղաքական գործընթացների մեջ հայտնված խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանի շահերը: Քննչական մարմինը փորձում էր առգրավել փաստաբանի գրասենյակի փաստաթղթերը, համակարգիչները, որտեղ պահպանվում էին նաև այլ քաղաքացիների առնչվող և փաստաբանական գաղտնիք համարվող անձնական տվյալներ, և որոնց առգրավումը օրենքի խախտում էր: Այն ժամանակ դա առաջացրեց փաստաբանական համայնքի բուռն հակազդեցությունը, սակայն շատ արագ էլ մարեց այն, և 2008-ից հետո Արա Զոհրաբյանի ձայնն առանձնապես չլսվեց… Հայաստանում սովորաբար այդպես է լինում, երբ «անցնում են» Բաղրամյան 26-ով…

Բայց հիմա այդ հասցեատերը փոխվել է, նոր վարչապետը խոսում է անցումային արդարադատությունից, իսկ Ա. Զոհրաբյանն անհանգստանում է… Ինչո՞ւ…

 

Կրկնվող ձեռագրերի վտանգն ու «արտոնյալների» սողանցքների հարցը

Պետության և մասնավոր գույքի`կանոնակարգված խլման, ոչնչացման հիմնադիր Ռոբերտ Քոչարյանի և նրա իրավահաջորդ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամանակ պետական կառավարման մեխանիզմը չի գործել. պետական կառույցներն «ամլացվել են» կամ դուետի գաղափարակիցների միջոցով ծառայեցվել սեփական կամ կլանային շահերին:

Մի խումբ առանցքային պաշտոնյաների տրվել է ունեզրկման գործընթացն անխոչընդոտ կազմակերպելու անսահմանափակ լիազորություններ. Երևանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյան, արդարադատության համակարգի որոշ պատասխանատուներ (ովքեր ևս անհանգստության նշաններ ցույց տվեցին վարչապետի հայտարարության առիթով)…

Մի խումբ անձանց էլ տրվել է «քցելու», «խաբելու» և այլ «լիազորություններ»: Այս խմբում ամենահաճախ հիշատակվողներից են Վլադիսլավ Մանգասարյանի, Սիմոն Աղազարյանի, Գագիկ Պապոյանի անունները: Նրանց վերաբերյալ բազմաթիվ դատական գործեր կան դատարաններում, որոնք առնչվում են մայրաքաղաքի նորակառույց շենքերի տարածքների, բնակարանների անօրինական կամ վիճահարույց օտարումներին…

Նման անօրինությունները հնարավոր են դարձել նաև փաստաբանների միտումնավոր կամ ոչ միտումնավոր բացթողումների պատճառով, եթե՝ ոչ ակտիվ գործողությունների: Եվ հատկանշական է, որ ունեզրկման գործերը հաճախ «բաժին են հասել» որոշ փաստաբանների:

Օրինակ՝փաստաբան Լուսինե Սահակյանը հայտնվել է երկու տարբեր սփյուռքահայերի՝ հանքատեր Սերոբ Տեր-Պողոսյանի և ռազմական բժիշկ Աշլի Մինասի ունեզրկման պատմությունների մեջ: Նրանցից առաջինը դատապարտվեց 15 տարվա ազատազրկման ու կասկածելի հանգամանքներում մահացավ բանտում, իսկ նրա գույքի բաժնետերերի ցանկում, ըստ օդում կախված և ստուգման ենթակա լուրերի՝ հայտնվեցին փաստաբաններ: Իսկ Աշլի Մինասի դեպքում այնպիսի պայմաններ ստեղծեցին՝ անհետ կորցրեցին 600․000 դոլարը, վերցրեցին առաջին կնոջ հետ համատեղ ամուսնության ընթացքում ձեռք բերված գույքը, երեխային՝ ստիպելով նրա հորը հեռանալ երկրից:

Ամերիկահայ գործարար Էդմոնդ Խուդյանին 85 միլիոն դոլար «քցելու» մեջ մեղադրվող Վլադիսլավ Մանգասարյանի գործի դեպքում ևս խոչընդոտների պակաս չկա. դատական նիստերը բավական չէ՝ հետաձգվում են, այժմ էլ սահմանափակել են Խուդյանի՝ իրավունքներն արդյունավետորեն իրացնելու հնարավորությունը՝ շատ կարևոր պահի. օգոստոս ամսին, ՓՊ-ը կասեցրել է նրա շահերի ներկայացուցիչներից Նիկոլայ Բաղդասարյանի փաստաբանական արտոնագրի գործունեությունը՝ ՀՀ վարչապետի խորհրդական նշանակվելու կապակցությամբ: ՀՀ ՓՊ-ի խորհուրդն արձանագրել է, որ հանրային պաշտոններ զբաղեցնելն անհամատեղելի է համարվում փաստաբանական գործունեության հետ:

Ի՞նչ է սա՝ զուգադիպությո՞ւն, թե՞ ՓՊ-ի նախագահը (նախկին գործունեության ընթացքում) և Նիկոլայ Բաղդասարյանը սույն գործի հակառակ խրամատներում են՝ դատավարության ելքով շահագրգռված, բայց նաև չերևացող անձանց թիկունքում:

Բաղդասարյանը, իհարկե, կբողոքարկի ՓՊ-ի որոշումը, քանի որ հասարակական հիմունքներով է զբաղեցնում պաշտոնը, սակայն այդ ընթացքում չգիտես, թե էլ ինչ աճպարարություններ կանեն դատարանում՝ ի վնաս Խուդյանի և գործով մյուս տուժողների: Համենայնդեպս, հաշվի առնելով նմանատիպ գործերով առկա հովանավորչությունը և, օրինակ, Սիմոն Աղազարյանի նախադեպը, չի բացառվում, որ Մանգասարյանին տան «ճողոպրելու» հնարավորություն, որևէ սողանցք՝ դատաբժշկական փորձաքննություն նշանակելու միջոցով կամ այլ տարբերակով

Հիշեցնենք Սիմոն Աղազարյանին առաջադրված մեղադրանքը. Ըստ այդմ՝ «2010 թ. հոկտեմբերին, նա, լինելով «Նարեկ Շելթեր» ՍՊԸ-ի տնօրեն, 2006-2008թթ. Բուզանդի 9 (13-21) հասցեում այդպես էլ չկառուցված բազմաբնակարան շենքից տարածքներ վաճառելու նպատակով 65 քաղաքացու հետ կնքել էր պայմանագրեր, հավաքագրել էր ավելի քան 3 միլիարդ 300 միլիոն դրամ, որից մոտ 1 միլիարդ 325 միլիոնը յուրացրել էր:

Բացի դրանից՝ Սիմոն Աղազարյանը, հանդիսանալով ֆիզիկական անձ, առանց պետական գրանցման՝ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու դիտավորությամբ 2008թ. Սարյան 19-21 հասցեում կառուցված բազմաբնակարան շենքից բնակիչներին ապօրինի օտարել էր իր անվամբ գրանցված 20 բնակարան, 2 տարածք և 3 ավտոտնակ, որը զուգորդվել էր պետությանը առանձնապես խոշոր չափի՝ 252 միլիոն 799 հազար 600 դրամի գույքային վնաս պատճառելով (ԱՀՀ-ի, եկամտահարկի և սոցվճարի գծով)»:

Այդուհանդերձ, Աղազարյանն ազատ էր արձակվել ձերբակալվելուց 40 օր անց և, փաստորեն, հնարավորություն էր տրվել հեռանալ երկրից, քանի որ նախաքննական մարմինը նույնիսկ անձնագիրն էր թողել նրա մոտ:

Մոտավորապես այսպիսի սցենար կարող է լինել նաև 2005-2011թթ. ընթացքում միասնական դիտավորությամբ բազմաթիվ քաղաքացիների և «Արին Կապիտալ» ՍՊԸ-ի առանձնապես խոշոր չափերի` 2.255.412.294 դրամ արժողությամբ գույքը հափշտակելու մեջ մեղադրվող Վլադիսլավ Մանգասարյանի գործով և դեպքում:

Բայց մի քիչ համբերենք ու տեսնենք՝ նրա մասով մեր մտավախությունները տեղի՞ն են, թե՞ ոչ…

 

Անցումային արդարադատությունն այլևս անհրաժեշտություն է

Նիկոլ Փաշինյանը միանշանակ ճիշտ էր, երբ դատական համակարգի ներկայացուցիչներին հորդորում էր՝ խելքները գլուխները հավաքել: Եթե խելք կա, պետք է արագ հավաքեն ու աշխատեն, եթե չկա, պետք է փասա-փուսեն հավաքեն ու գնան, որ շամպայնի խցանի պես դուրս չթռչեն, որովհետև երկրի առաջընթացը հենց այստեղ է արգելափակված և կարող է ամեն պահ ավերել բյուրոկրատական պատը՝ «պատշարների» հետ միասին, եթե այն չլուծվի թավշյա տրամաբանության մեջ:

ԲԴԽ-ն սնանկության գործերով դատավորներ է նշանակում, և այդ տեղերի համար, օրինակ, կռիվ են տալիս դատավորներ, ովքեր ակտիվորեն սննկացրել են Էդմոնդ Խուդյանի ընկերությունը: Նոր նշանակված դատավորներից մեկի՝ Կատվալյանի աշխատանքը, ավելի շուտ՝ չաշխատանքը ևս տեսել ու տեսնում ենք մինչ օրս… Եվ անիմաստ է՝ ավելի լավ սննկացնողին փոխարինել ավելի վատ սննկացնող դատավորով կամ հակառակը, անունն էլ դնել բարեփոխում:

Սա խաբկանք է տասնյակ տարիներ Սահմանադրությունը «սառեցրած» Գագիկ Հարությունյանի ոճով, և սաբոտաժ՝ վարչապետի ներդրումային ծրագրի դեմ:

Հետևաբար, անցումային արդարադատությունն անհրաժեշտություն է դառնում: Հայաստանն անհույս դատավորների վրա հույս դնելու և ներդրումները հետաձգելու ժամանակ այլևս չունի և պետք է կիրառի անցումային արդարադատության գործիքները՝ կախված իրավախախտման բնույթից. կարող է լինել մարդու իրավունքների խախտումների հատուցում` անհատական, հավաքական, նյութական և խորհրդանշական ձևերով, «ճշմարտության (կամ փաստահավաք) դատարանների» ստեղծում, համակարգային բարեփոխումներ, նաև լյուստրացիա՝ ոչ միայն դատաիրավական համակարգի, այլ նաև փաստաբանական համայնքի։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում