Անգլիայում, HM Prison Whitemoor բանտում աշխատող ուսուցչուհի Սամանտա Դրինքվոթերին արդեն նկատողություն արել էին բանտարկյալի հետ հարաբերությունների համար։ Կինը խոստացել էր նրանից հեռու մնալ, սակայն չէր կարողացել։
Բանտի ղեկավարությունը, չնայած 49-ամյա Սամանտայի վստահեցմանը, տեսախցիկներ է տեղադրել նրա աշխատասենյակում։ Տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես է կինը սեքսով զբաղվում 35-ամյա բանտարկյալ Մայքլ Գրեգորի հետ։ Բացի այդ, սիրահարված ուսուցչուհին իր զուգընկերոջը մարիխուանա է փոխանցել և պոռնոնյութերով էլեկտրոնային կրիչ,– գրում է Mirror-ը։

Կինը դատարանում խոստովանել է իր մեղքը և հայտարարել է, որ

կուրացած է եղել սիրուց և «դեռահասի նման է գործել»։ Սամանտային երկու տարվա ազատազրկման են դատապարտել։
Սիրուց գլուխը կորցրած ուսուցչուհու սիրեկանը տխրահռչակ Burger Bar Boys հանցավոր խմբի անդամներից է եղել, որին ցմահ ազատազրկման են դատապարտել երկու դեռահաս աղջիկների սպանության համար։








































