Tuesday, 07 05 2024
Պարեկները ապրիլի 29-ից մայիսի 6-ը Երևանում հայտնաբերել են 4 123, մարզերում՝ 12 068 խախտում
00:58
Հռոմը հավաստիացրել է, որ Ուկրաինային հեռահար սպառազինություն չի մատակարարում
Սևան-Գավառ ավտոճանապարհին երեք ավտոմեքենա է բախվել, 5 տուժած տեղափոխվել է հիվանդանոց
00:30
Գերմանիան և Ճապոնիան առաջին անգամ ցամաքային համատեղ զորավարժություններ կիրականացնեն
00:15
Նիդեռլանդները F-35 կործանիչներ կուղարկի Էստոնիա մերձբալթյան օդային տարածքում պարեկության համար
Նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով գտնվելու է ԱՄՆ-ում
Ինչ փոխվեց մի քանի օրում. ԱՄՆ դեսպանի անակնկալ այցը Շուշի
Ալմաթիի հանդիպման «սեղանին» փաստաթո՞ւղթ է դրվել
Քրիստոնեապետությո՞ւն. Եկեղեցին իշխանություն է ուզում
ՌԴ դեսպանատան կտերը մի հոգի չի, որ կերել ա․ կտավաճառությամբ են զբաղվել
Գիտեք՝ ես չե՞մ ուզում լրագրող ծեծեմ, բայց դրա իրավունքը չունեմ, արգելված է
15 տարվա ընդմիջումից հետո, առաջին անգամ է Հայաստանի դրոշը տեղադրվում մեր նախրարությունում
Սահմանադրական պահանջ իշխանությանը՝ պաշտապանել ՀՀ քաղաքացու արժանապատվությունը
Մեր երթը անձի մասին չի, սա մեր ինքնաճանաչման և ինքնագնահատականի մասին է
Կիրիլի անունով երդվող նեխած, բոտուլիզմը մեջը կոնսերվաները թափվել են Հայաստանի փողոցներ
Ի սկզբանե՞ էր բանը «քրիստոնեապետության»
Ժիրայր Ոսկանյանի դեմ Միկա Բադալյանի բռնարարքը տիրաժավորվում է և ոչ՝ դատապարտվում
Դավադիր կերպով իշխանափոխություն են ուզում․ դրսից ուղղորդված շարժում է
Կրեմլի ներկայացուցիչը հայտնել է, որ մայիսի 8-ին նախատեսվում է Փաշինյան- Պուտին երկկողմ հանդիպումը
Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
21:30
Ֆրանսիայի ԱԳՆ-ն հերքել է Ուկրաինա զորք ուղարկելու մասին տեղեկությունները
21:20
Սի Ծինփինը կոչ է արել պայմաններ ստեղծել Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցությունների համար
21:10
Չինաստանն աջակցում է Պաղեստինի լիիրավ անդամակցությանը ՄԱԿ-ին
Արարատ Միրզոյանի հայտարարությունը. թուղթ կա՞ Ալմաթիի սեղանին
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 40 սյուն
Միրզոյանը զգուշավոր լավատեսություն է հայտնել առաջիկայում Ալմաթիում սպասվող հայ-ադրբեջանական բանակցությունների վերաբերյալ
20:20
Իրկուտսկում տասնյակ շենքեր ու շինություններ են այրվել անտառային հրդեհներից
20:10
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ Ռաֆահում Իսրայելի ռազմական գործողությունը վտանգի տակ կդնի բանակցությունները
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Նարե և Դավիթ անուններն ամենատարածվածն են եղել Հայաստանում 2023 թվականին

Վա բա՞նկ, թե՞ կառավարելի սրացում. Երբ կլինի հատումը

Հայաստանի ներքաղաքական իրավիճակը կտրուկ սրվեց, ու թեև այդ սրացման հիմնական խթանիչները դրսևորվեցին նախօրեին, երբ հրապարակվեց ԱԱԾ պետի և ՀՔԾ պետի խոսակցության աղմկահարույց գաղտնալսումը, այդուհանդերձ հարկ է նկատել, որ իրավիճակում կոշտացման և սրացման միտումներ դրսևորվեցին դեռևս սեպտեմբերի 10-ին, Էրեբունի համայնքում Երևանի ավագանու արտահերթ ընտրության «Իմ քայլը» դաշինքի նախընտրական արշավի հանրահավաքի ժամանակ, Նիկոլ Փաշինյանի ելույթով:

Նա այդ ելույթով բավականին սուր և կոշտ գնահատական տվեց ուժերի, որոնք, ըստ իրեն, «քուչեքում բանակցում» են ՀՀԿ-ի հետ: Նիկոլ Փաշինյանը հայտարարեց սև-սպիտակի մասին՝ այն դեպքում, երբ մի քանի օր առաջ անհաջող էր որակել քաղաքապետի իրենց թեկնածու Հայկ Մարությանի այդ բնորոշումը: Ուրեմն ի՞նչ էր պատահել դրանից հետո, որ Նիկոլ Փաշինյանը անցավ կոշտ հռետորաբանության: Արդյո՞ք մինչ այդ հայտնի էր դարձել որևէ գաղտնալսման մասին տեղեկություն, և նա գիտեր, որ պատրաստվում է այդպիսի հրապարակում և ըստ էության՝ փորձեց անցնել կանխարգելիչ հարվածի, թեև, եթե դա այդպես էր, ապա հարվածը, ըստ էության, չօգնեց:

Մյուս կողմից՝ հրապարակված ձայնագրությունից հետո արդեն Նիկոլ Փաշինյանը անցավ էլ ավելի արմատական գործողությունների՝ հայտարարելով Ռոբերտ Քոչարյանի, Սաշիկ Սարգսյանի և պետության հաշվին հարստացած այլ անձանց առաջ իր պայմանը՝ բերել պետությունից յուրացված փողը: Միաժամանակ, ԱԱԾ-ին ու իրավապահ մյուս կառույցներին հանրահավաքի հարթակից հորդորեց երկու ժամվա ընթացքում կարգուկանոն հաստատել Հայաստանի ամբողջ տարածքում՝ ռեյդ անելով և պառկեցնելով նախկին բարձրաստիճան պաշտոնյաների և օլիգարխների թիկնապահներին:

Անցնող երկու օրերի իրադարձությունները թերևս առաջացնում են մի հարց՝ Նիկոլ Փաշինյանը գնում է վա բա՞նկ, թե՞ ուղղակի տեղի է ունենում կառավարելի սրացում, որը հայաստանյան նոր իրավիճակի, թավշյա հեղափոխության հերթական հանգրվանի, ըստ էության, տրամաբանորեն սպասելի իրադրություններից է, զարգացման հավանական սցենարներից: Իհարկե, տարօրինակ կլինի ասել, թե սցենարով է ԱԱԾ և ՀՔԾ պետերի, պետության երկու կարևորագույն հատուկ օղակների ղեկավարների խոսակցության ձայնագրությունը, սակայն խնդիրն այն է, որ ընդհանուր առմամբ տրամաբանության շրջանակում է նախորդ համակարգի դիմադրությունը, որի ընթացքում էլ կարող են լինել ահա այդպիսի գործողություններ: Խոշոր հաշվով, միամտություն է կարծել կամ ենթադրել, որ այդ ամենը չէր լինելու, դիմադրություն չէր լինելու, և նախկին համակարգի բոլոր թևերը կախարդված գնալու էին սրինգ նվագող տղայի հետևից, ինչպես հայտնի հեքիաթը պատկերող մուլտֆիլմում:

Հայաստանում տեղի ունեցողը ամենևին մուլտֆիլմ և հեքիաթ չէ, այլ քաղաքականություն և թերևս մեծ քաղաքականություն, ինչը կարող է վկայել նաև այն, որ ներկայիս թեժացումը, փաստորեն, հաջորդեց ՌԴ նախագահ Պուտինի հետ հանդիպմանը, որից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարեց «փայլուն» հարաբերության մասին, ինչը ուղղակի չէր կարող բլեֆ լինել, քանի որ հայտարարությունները իրենց բնույթով, ըստ էության, բավականին խորհրդանշական ու ռիսկային էին բլեֆի առարկա դառնալու համար: Միևնույն ժամանակ, Պուտինի հետ հանդիպումից հետո էլ ծավալված այս թեժացումը, փաստորեն, նախորդում է նաև սեպտեմբերի 14-ին Նիկոլ Փաշինյանի Ֆրանսիա կատարելիք ացին, որտեղ նա հանդիպելու է Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հետ:

Ներսում տեղի ունեցող իրողությունները օրակարգային, թեմատիկ առումով, իհարկե, առնչություն չունեն արտաքին այս այցերին, թեև, իհարկե, Ռուսաստանի դեպքում կա, անշուշտ, նախկին համակարգի, մասնավորապես Ռոբերտ Քոչարյանի ակտիվ ջանքերի խնդիրը, որով փորձ է արվում ապահովել ՌԴ աջակցությունը իրենց ներքին պլաններին: Սակայն, մյուս կողմից, գոնե սեպտեմբերի 8-ը ցույց տվեց, որ այս փուլում այդ ջանքերը Նիկոլ Փաշինյանին հաջողվել է չեզոքացնել: Այդուհանդերձ, անկախ այդ ամենից՝ ակնառու է, որ Հայաստանի ներքին իրավիճակը չի կարող իր ազդեցությունը չունենալ Նիկոլ Փաշինյանի արտաքին շփումների վրա:

Չի կարող ներքին կյանքում լինել հարթակում ելույթ ունեցող մի Նիկոլ Փաշինյան, որը ժողովրդական հարթակից հրահանգներ է տալիս իրավապահներին, այսինքն՝ ըստ էության դրսևորում է իր ուղիղ ժողովրդավարության մոդելը, որ հռչակեց օգոստոսի 17-ին, ու չի կարող արտաքին հարաբերություններում լինել այլ Նիկոլ Փաշինյան: Այդպես ընկալվել նա չի կարող, որքան էլ, իհարկե, կերպարային, վարքագծային առումով տարբերությունը հասկանալիորեն լինի ակնհայտ:

Ահա այս տեսանկյունից հատկանշական է, որ Փաշինյանը վարում է այդպիսի զուգահեռ համադրությամբ իրարից տարբեր երկու գիծ, որը, սակայն, անխուսափելիորեն հատվում է մեկ կետում, այլ կերպ լինել չէր կարող: Երբ կերևա այդ հատումը, այդ կետը և ինչ տեսքով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում