Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն կմեկնի Ցյուրիխ` մասնակցելու տարվա լավագույն ֆուտբոլիստի պարգևատրման պաշտոնական արարողությանը: Այդ մասին հայտնել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստը և նշել, որ չի ցանկանում սևեռել ուշադրությունն այդ հարցի շուրջ:
«Ես կմեկնեմ Ցյուրիխ` «Ոսկե գնդակ»-ի հանձնման պաշտոնական արարողությանը մասնակցելու համար: Այս թեման փակված եմ համարում և չեմ ցանկանում քննարկել: Տարվա լավագույն ֆուտբոլիստի կոչմանը կարող ենք արժանանալ ես, Լիոնել Մեսսին և Ֆրանկ Ռիբերին:
Չեմ կարող ասել, թե որքանով արդար կկայացվի վերջնակական որոշումը:Ես պարզապես կատարում եմ աշխատանքս`«Ռեալ»-ին օգտակար լինելու համար: Եթե նվաճեմ «Ոսկե գնդակ»-ը, անչափ երջանիկ կլինեմ, եթե ոչ` կյանքը կշարունակվի»,- ասել է Ռոնալդուն:






































