Մյունխենի «Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան իր կարծքին է հայտնել «Ոսկե գնդակ»-ի հավակնորդների մասին:
Իսպանացի մասնագետը նշել է իր թիմի կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերիին, Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուին և «Բարսելոնա»-ի ռմբարկու Լիոնել Մեսսիին:
«Երեք ֆուտբոլիստներն էլ հզոր են: Ինչ վերաբերում է «Ոսկե գնդակ»-ին, ապա Ռիբերին պետք է Ցյուրիխ մեկնի և հաճելի պահեր ունենա մրցանակի հանձնման արարողությանը: Ես դեռ չեմ հանդիպել այդպիսի կամք ունեցող ֆուտբոլիստի: Ռիբերին պայքարում է իր թիմի համար: Ինձ համար մեծ պատիվ է լինել նրա մարզիչը: Հուսով եմ` կարող եմ օգնել նրան կատարելագործել իր խաղային որակները»,- Marca-ն մեջբերում է Գվարդիոլայի խոսքերը:








































