Մեզնից շատերը սոցցանցերի լրահոսը նայելիս մտածում են, որ մյուսների կյանքը շատ ավելի հետաքրքիր ու հագեցած է և որ նրանք գոհ են այն ամենից, ինչ ունեն:
Սակայն փաստ է, որ հաճախ մարդիկ սոցցանցերում հրապարակում են կադրեր, որոնք քիչ կապ ունեն իրականության հետ. ամեն ինչ ներկայացվում է ավելի գեղեցիկ ու շքեղ, քան խցիկի հետևում:
![]()
Գերմանական Քյոլն քաղաքում բնակվող Գերալդին Ուեսթը վերջերս հումորային նախագիծ է սկսել, որում ցույց է տալիս Instagram-ում ներկայացվող և իրականության տարբերությունները:
Instagram vs. Reality կոչվող նախագծում Ուեսթը մի լուսանկարում երկու կադր է ներկայացնում. առաջինում ամեն ինչ պատկերված է այնպես, ինչպես Instagram-ում, իսկ երկրորդում՝ իրականությանը մոտ և ոչ այդքան հրապուրիչ:

Bored Panda-ն կիսվել է աղջկա աշխատանքներով, որոնցում ներկայացվում են առօրյայի գործերը, ճանապարհորդությունները, ժամանցը և այլն:

















































