2017թ. Օրեգոն նահանգի բնակիչ Ջոշուա Հորները անչափահասի հանդեպ սեռական բռնության համար դատապարտվել էր 50 տարվա ազատազրկման:
Անչափահասը իր ցուցմունքներում հայտարարել էր, որ Հորները սպառնացել է սպանել իր կենդանիներին, եթե ինքը բարձրաձայնի դրա մասին: Աղջկա խոսքով՝ տղամարդը սպանել է իր շանը՝ Լյուսի անունով սև լաբրադորին, որպեսզի վախեցնի իրեն:
Դատավճռի հայտարարումից կես տարի անց Հորները դիմել է իրավապաշտպան կազմակերպությանը՝ հավատացնելով, որ ինքը ոչ մի շուն չի սպանել: Իրավապահները փնտրել են շրջակայքում և գտել աղջկա նկարագրած շանը:
Ապացուցվել է, որ աղջիկը խաբել է, և կասկածի տակ է առնվել նաև նրան սեռական բռնության ենթարկելու փաստը: Դատավորը ազատ է արձակել Հորներին:










































