Ռումինիայում գերագույն վճռաբեկ դատարանը երկրի նախկին վարչապետ Ադրիան Նեստասեին չորս տարվա ազատազրկման է դատապարտել` կոռուպցիայի և շանտաժի մեղադրանքով: Այս մասին հաղորդում է Ria Novosti-ն:
Դեկտեմբերի կեսերին գերագույն դատարանը, որտեղ լսվում էր Նեստասեի գործը, արդարացրել էր նախկին վարչապետին, սակայն դատախազությունը բողոքարկել է վճիռը: Մեղադրող կողմի տվյալներով` Նեստասեն մոտ 630 հազար եվրո է ստացել` Չինաստանից դուրս բերված ապրանքների տեսքով: Այդ գումարի մեջ է մտնում նաև նրան պատկանող անշարժ գույքի չվճարված վերանորոգումը: Բացի այդ, Նեստասեին մեղադրում են Հոնգկոնգում ռումինացի հյուպատոսին շանտաժի ենթարկելու մեջ:
Այսպիսով, Նեստասեն ստիպված կլինի կրկին բանտ վերադառնալ, որտեղից պայմանականորեն և ժամկետից շուտ ազատ էր արձակվել նախորդ տարվա մարտին, գրում է Ria Novosti-ն:









































