Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Իտալիայի Ա Սերիայի առաջնության 18-րդ տուրում «Միլան»-ը սեփական հարկի տակ 3:0 հաշվով հաղթել է «Ատալանտա»-ին:
Այդ մրցավեճի հաշիվը բացել է Կական` «ռոսսոներիներ»-ի կազմում խփելով իր հոբելյանական` 100-րդ գոլը: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Միլան»-ի հավատարիմ երկրպագու, մեկնաբան Տիցիանո Կրուդելիի էմոցիոնալ արձագանքը` բրազիլացի ֆուտբոլիստի հեղինակած գնդակին:




































