Friday, 26 04 2024
Ուղիղ․ Էներգետիկայի դիվիեսիֆիկացիայի հեռանկարները․ հանրային քննարկում
Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ․ դատարանը մերժել է նրա խափանման միջոցը փոխելու միջնորդությունը
Ղազախստանի պետականության դեմ աշխատողներ կան. Տոկաև
12:01
Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում
«Մեծ խաղում» Հայաստանը միայնակ չի՞ մնա, երաշխավորն ո՞վ է
Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ է եղել
Գառնի գյուղում տուն է այրվել
Հանրապետական նշանակության ճանապարհի Նավուրի հատվածում այսօր կիրականացվեն հորատապայթեցման աշխատանքներ
11:20
ՀՀ ԱԳՆ-ն՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպման մասին
Երևանում փակ փողոցներ չկան. Ոստիկանություն
11:00
Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը
10:45
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների երկրորդ փուլը
10:30
Երազանքն իրականացնելու ճանապարհին
10:15
Նավթի գներն աճել են. 25-04-24
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ապամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդ
Եթե ատամներ ցույց չտանք, Մոսկվան և Բաքուն կհոշոտեն մեզ. միջազգային ուժեր է պետք ներգրավել
Հրաչյա Փոլադյանն իր հավատարմագրերն է հանձնել Ալժիրի նախագահին
Ցեղասպանության ճանաչումը դասեր չտվեց էրդողանին ու Ալիևին. կրկնում են Լոզանի ատելության խոսույթը
Տեղումներ չեն սպասվում
Կրեմլն անտարբեր չէ հայ-թուրքական հաշտեցմանը. Հրվ. Կովկասում իր գոյությանը սպառնացող վտանգ է տեսնում
Համատեղ պայքարի պլան դեռ չկա. «Հրապարակ»
216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ–ում կհանդիպեն ՍԴ դատավորի թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը. «Հրապարակ»
Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից. «Հրապարակ»
Եռակողմ փաթեթի ճակատագիրը. ինչու՞ է լռում Երեւանը
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը

Պատմական որոշումները երբեք էլ հեշտ չեն լինում

Երեկ ելույթ ունենալով ԵԽԽՎ լիագումար նիստի ընթացքում, Սերժ Սարգսյանն ի պատասխան հայաստանցի պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հարցի, թե արդյոք չի՞ պատրաստվում հեռանալ իր կամքով, հայտարարել է, թե Հայաստանում արտահերթ ընտրություն անցկացնելու մտադրություն չունի, և թե Հայաստանի Սահմանադրությունը թույլ չի տալիս այդպես «հեշտ» արտահերթ ընտրություններ անցկացնել: Սերժ Սարգսյանի այս խոսքն անկասկած ունի որոշակիորեն մանրամասն դիտարկվելու անհրաժեշտություն:

Նախ՝ ի՞նչ է նշանակում ես մտադիր չեմ անել արտահերթ ընտրություններ: Արտահերթ ընտրությունները տեղի են ունենում ոչ թե նախագահական մտադրություններից ելնելով, այլ ըստ քաղաքական անհրաժեշտության, երբ երկրում շատ սուր սոցիալական, իրավական ճգնաժամ է, առավել ևս կա իշխանության լեգիտիմության լուրջ դեֆիցիտ: Հայաստանում այդ ամենը միասին վերցրած է, ու դեռ մի քանի բան էլ ավելի: Որևէ երկրում եթե այդպիսի իրավիճակ է լինում, նախագահը հաստատ հոժարակամ չի գնում արտահերթ ընտրական լուծումների, բայց գնում է պարտադրված, քանի որ հիմնարար այդ խնդիրները կարող են լուծում գտնել միայն ընտրական ֆիլտրով անցնելու դեպքում: Այսինքն՝ այստեղ հարցն այն չէ, թե արդյոք Սերժ Սարգսյանն ուզո՞ւմ է արտահերթ ընտրություն անել, թե՞ չի ուզում: Հարցն այն է, թե արդյո՞ք կան Հայաստանում արտահերթ ընտրության նախադրյալներ, թե՞ չկան: Իսկ այդ նախադրյալների շարքում նախագահի ցանկությունը հաստատ չկա:

Ի վերջո, ցանկացած իշխանություն էլ ցանկություն չունի գնալ արտահերթ ինչ-որ զարգացումների, այլ դրան գնում է ինչ-ինչ հարցերից ելնելով: Սա այս մասով: Ինչ վերաբերում է Սահմանադրության հնարավորություններին: Այստեղ էլ, թերևս, խոսք չկա հեշտի կամ դժվարի մասին: Նախ՝ պետք է, ի վերջո, հստակեցնել, թե արդյո՞ք Սերժ Սարգսյանի համար հիմա Սահմանադրության «հեշտ» հնարավորություն չտալն է խնդիրը, թե՞ պարզապես արտահերթ ընտրության ցանկություն չունենալը: Եվ մեկ էլ՝ հարկ է ուշադրություն դարձնել, և գուցե Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի պատվիրակները դարձրել են, որ եվրաարժեքների, ժողովրդավարության և բարեփոխումների մասին խոսող Սերժ Սարգսյանն արտահերթ ընտրության մասին խոսելիս, չգիտես ինչու, նախ իր ցանկությունն է ներկայացնում որպես գործոն, հետո նոր Սահմանադրությունը: Մինչդեռ Եվրոպայում երևի թե հակառակն է՝ որևէ քաղաքական գործընթացում նախ Սահմանադրությունն է գործոն, հետո նոր գործող իշխանավորի ցանկությունը: Բայց, ի վերջո, հասնենք հեշտի ու դժվարի խնդրին:

Իհարկե, հեշտ չէ գնալ արտահերթ ընտրության: Ընդհանրապես, հասկանալի է, որ հեշտ չէ իշխանության տիրանալ տասը մարդու կյանքի, հարյուրավորների վիրավորվածության և զայրույթի գնով, իսկ հետո գնալ արտահերթ ընտրության: Բայց Սերժ Սարգսյանն անցած երեք տարիների ընթացքում, թերևս, պետք է լավագույնս համոզված լիներ, որ հեշտ չէ նաև այդպիսի գնով մնալ իշխանության: Այնպես որ, նա այժմ կանգնած է, այսպես ասած, «դժվարաց փոքրագույնի» ընտրության առաջ՝ ընտրել «ոչ հեշտ մնա՞լը», թե՞ «ոչ հեշտ» հեռանալը: Ընտրությունն, իհարկե, միշտ էլ բավական դժվար երևույթ է՝ հատկապես, երբ մեջտեղում իշխանություն կոչվող երևույթն էլ կա՝ հարակից տարբեր ու բազմերանգ շերտերի հետ միասին: Այդ ամենը հասկանալի է, և այդ ամենի համատեքստում հասկանալի է Սերժ Սարգսյանի վիճակը: Բայց Սերժ Սարգսյանն էլ, թերևս, շատ լավ է հասկանում պետության վիճակը: Եվ թերևս հասկանում է, որ պետության այդ ծանր թե՛ ներքին սոցիալ-տնտեսական և իրավա-քաղաքական, թե՛ արտաքին դիվանագիտական ու ռազմավարական բարդությունները պայմանավորված են հենց այն գնով, որով նա ձեռք է բերել իշխանություն, և ընդհանրապես, որով իշխանություն է Հայաստանում պահվում արդեն մեկ տասնամյակից ավելի: Այդ ամենն անցել է Սերժ Սարգսյանի աչքերի առաջ, ձեռքերի միջով, ինքն էլ այդ ամենի միջով է անցել ու թերևս ամենից լավ գիտե պատճառահետևանքային բոլոր կապերը: Եվ կա դժվարին ընտրությունը դյուրացնելու մի պարզ միջոց՝ ո՞րը կամ ի՞նչն է ի շահ պետության, ու ի՞նչն է պետությանն ի վնաս: Այսինքն՝ «ոչ հեշտ» արտահերթ ընտրությա՞ն գնալն է պետության շահից բխում, թե՞ «ոչ հեշտ» իշխանության մնալը: Այստեղ է, որ Սերժ Սարգսյանի կենսագրությունն ու գիտակցությունը, թերևս, պետք է անեն իրենց գործն ու ակներևաբար ցույց տան, որ պետության շահից բխում է «ոչ հեշտ» արտահերթ ընտրության գնալը:

Պատմական որոշումները երբեք էլ հեշտ չեն լինում: Իսկ արտահերթի գնալը, ներկայիս փուլում, Հայաստանի համար իսկապես պատմական որոշում է: Ընդ որում՝ գնալ և լինել այդ ընտրության օրինականության երաշխավորը, քանի որ հակառակ դեպքում ինքնին արտահերթ ընտրությունը ոչինչ տալ չի կարող: Այդ դեպքում իհարկե կարող է լինել հակափաստարկ, որ եթե այդպես է, ապա ինչու արտահերթ, թող հերթական ընտրությամբ հեռանա Սերժ Սարգսյանը: Դա էլ, իհարկե, տարբերակ է, ընդ որում՝ միանգամայն տրամաբանական: Բայց ասել եմ բազմիցս և կրկնում եմ՝ Հայաստանը պազապես ժամանակ չունի սպասելու: Ներկայիս իրավիճակով ամեն մի օրը Հայաստանի ապագայից խլված հսկայական մի մաս է: Ահա թե ինչու է կարևոր արտահերթը: Այստեղ խոսքը ընդդիմության քմահաճույքի կամ քաղաքական հաշվարկի բավարարման մասին չէ: Խոսքը Հայաստանի համար անհրաժեշտ շուտափույթ լուծման մասին է: Ի դեպ, այս առումով կա իհարկե մի «ոչ հեշտ» տարբերակ էլ՝ մնալ և գնալ իրական ու արմատական բարեփոխումների: Այդ դեպքում, իհարկե, անիմաստ է Սերժ Սարգսյանից արտահերթ ընտրություն պահանջել: Եթե նա գտնում է ուժ և կամք գնալ իրական բարեփոխումների, և ամբողջ թափով, ապա թող գնա այդ «ոչ հեշտ» ճանապարհով, քանի որ դրանից էլ կշահի պետությունը: Բայց ամբողջ հարցն այն է, որ նա համառորեն փորձում է խուսափել այդ ճանապարհով իրապես գնալուց, փորձում է մանևրել, իսկ դրա համար բերել հազար ու մի պատճառաբանություն՝ կապված համակարգում արատավորվածության խորը աստիճանի հետ, որի հաղթահարումը, ըստ այդ մանևրների, պահանջում է ժամանակ: Այստեղ է, որ առաջանում է արտահերթ ընտրության պահանջը, որովհետև եթե չկա այդ ճանապարհով գնալու կամք և դրա փոխարեն բերվում են հավելյալ պատճառաբանություններ ժամանակ պետք լինելու մասին, ուրեմն մնում է գնալ արտահերթ ընտրության «ոչ հեշտ» ճանապարհով: Հակառակը Հայաստանին է դնում, մեղմ ասած, «ոչ հեշտ» դրության մեջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում