Thursday, 18 06 2026
17:30
Ռոբերտո Մարտինեսը կարող է գլխավորել Ռոնալդուի թիմը
17:20
Շանթ Սարգսյանն արագ շախմատի թիմային ԱԱ-ի հերթական տուրում հաղթել է Մագնուս Կարլսենին
17:10
ԱՄՆ-ի պաշտպանության ոլորտում 1,5 տրիլիոն դոլարի ներդրումն «ուղերձ է աշխարհին». Հեգսեթ
Ի՞նչ եղանակ է սպավում առաջիկայում
16:50
ՖԻՖԱ-ն հրապարակել է խմբային փուլի առաջին տուրի վիճակագրությունը
Տնտեսագիտական համալսարանը դարձել է CFA Institute-ի կողմից հավատարմագրված առաջին համալսարանը Հայաստանում
Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին
«Արիդես» ՍՊԸ-ն դարձել է Ինժեներական քաղաքի 17-րդ ռեզիդենտը
16:10
Իսկական արժեք է. Թրամփը հիացել է Վերսալի պալատով
Ինչո՞ւ է անձրևի ժամանակ տաքսի ծառայությունների գինը 4 անգամ բարձրանում. Նազարյանը՝ Գևորգյանին
15:50
Ամերիկյան զորքերը որոշ ժամանակ կմնան Պարսից ծոցի տարածաշրջանում․ Թրամփ
Գիտենք «ջրային մաֆիայի» մասին, որին արմատախիլ պետք է անենք, այլապես ոչ մի ռեֆորմ չի լինի․ Նազարյան
15:30
Շվեդիան 108 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինայի համար զենք գնելու նպատակով
15:20
Հայկական լոլիկը կարտահանվի Եվրոպա
15:10
Իրանի և Իտալիայի ԱԳ նախարարները քննարկել են ԱՄՆ-Իրան փոխըմբռնման հուշագիրը
Ֆիդանի պատասխանը ավելի շատ հարցեր է ծնում, քան պարզաբանում հայ-թուրքական կարգավորումը
14:50
Գերմանիայի նավերն ընթանում են դեպի Կարմիր ծով՝ Հորմուզի նեղուցում հնարավոր առաքելության համար
Կարեն Սարգսյանը որոնվում է որպես անհետ կորած
Հարվածները չեն մոտեցնում Պուտին-Զելենսկու անձնական շփումները. Ուշակով
Սևանա լճի ափամերձ 60 հողամասերում ապամոնտաժվել է 162 ապօրինի շենք-շինություն
14:10
Սադրանքները կարող են վատ հետևանքներ ունենալ. Լուկաշենկո
Վերահաստատվել է Հայաստանի հանձնառությունը՝ աջակցել ճգնաժամերից տուժած անձանց պաշտպանությանն ուղղված միջազգային ջանքերին
Մոսկովյան օդանավակայանները կաթվածահար են անօդաչուների հարձակումից հետո
2027 թվականից կգործի նոր ծրագիր. պետությունը կաջակցի գործատուներին
Լիբանանը հայտնել է իսրայելական հարվածներից 58 նոր զոհի մասին
Բացահայտվել են հանցավոր կազմակերպության կազմում առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացման դեպքեր. 1 անձի մասով նախաքննությունն ավարտվել է
13:10
Գրոսին չի բացառել իր ներկայությունը ԱՄՆ-ի և Իրանի բանակցություններին
Հայաստան՝ Իրանից թմրամիջոցների ներմուծման փորձը բացահայտվել է
12:50
ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ի հետ կքննարկի պաշտպանական ծախսերի ավելացման հարցը. Հեգսեթ
Ընտրություններին արձանագրած ՔՊ-ի արդյունքներն անխոցելիորեն լեգիտիմ են․ Փաշինյան

Առողջապահության նախարարը հանդիպել է նորանշանակ խորհրդատուների հետ

ՀՀ առողջապահության նախարարը հանդիպել է ԱՆ նորանշանակ խորհրդատուների հետ` նրանց հետ քննարկելու առաջիկա համատեղ աշխատանքի բնույթը եւ դրանից սպասվող արդյունքները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, Արսեն Թորոսյանը նախ ներկայացրել է գլխավոր մասնագետների ինստիտուտը խորհրդատուների ինստիտուտի վերափոխելու հիմնական նպատակն ու ընդգծել` սա որոշիչ քայլ էր` փոխելու այն բացասական պրակտիկան, երբ ինչ-որ մեկի, այդ թվում եւ նախարարի որոշմամբ նշանակվում էր գլխավոր մասնագետ, «որոնցից ոմանք իրենց այս «տիտղոսը» վաճառում էին պացիենտների վրա. նրանց խորհրդակցությունն արժենում էր 2-3 անգամ ավելի թանկ, նրանց դերն ունենում էր ճնշող ազդեցություն ոլորտի այլ մասնագետների վրա»:

«Այս պատկերը պետք է անցյալում թողնել, հիմա մենք պատկերացնում ենք ձեզ հետ միասնական թիմային աշխատանք ոլորտային քաղաքականության հարցեր լուծելիս, առողջապահական համակարգի համար ռազմավարական լուծումներ տալիս, ինչպես նաեւ որոշ բարդ դեպքերում` անհատական կամ կոնսիլիումով խորհրդակցության ժամանակ»,-ընդգծել է նախարարը: Խորհրդատու մասնագետներից ակնկալվում է ստանալ ոլորտի զարգացման նոր ծրագրեր, իրենց ոլորտում նորարարություններ ներդնելու առաջարկներ:

«Ձեզ մեծ դեր է վերապահվում հատկապես միջազգային ուղեցույցների եւ գործելակարգերի ներդրման, տեղայնացման հարցում: Ողջունվում է ցանկացած նախաձեռնություն` տեղային լուծումներից մինչեւ երկրի մասշտաբով զարգացման քայլ: Միայն թե պետք է հասկանանք, որ ամեն ինչ միաժամանակ եւ միանգամից անել չենք կարող»,-նկատել է նախարար Թորոսյանը:

Հանդիպման ընթացքում շեշտվել է նաեւ խորհրդատուների դերը առաջիկայում բուժաշխատողների հավաստագրման, ամեն ոլորտում առկա կարողությունների մանրամասն նկարագիր եւ վիճակագրության ունենալու, ինչպես նաեւ մի շարք այլ կարեւոր հարցերում:

ԱՆ նորանշանակ խորհրդատուները ներկայացրել են իրենց դիտարկումները, քննարկել իրենց ոլորտին առնչվող հարցեր ու խնդիրներ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում