ՀՀ կառավարությունն այսօր որոշել է ՀՀ ոստիկանության սպառազինության մեջ ընդգրկված հրազենի, ռազմամթերքի, հատուկ միջոցների և ոստիկանության ծառայողի անհատական պաշտպանության ցանկերը։
Որոշումը նախապատրաստվել է 2008 թ. մարտի 1-ից 2-ը Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների և դրանց պատճառների ուսումնասիրության ՀՀ Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովի եզրակացության հիման վրա։





































