Աֆրիկայից հազարավոր ներգաղթյալներ արդեն երկրորդ օրն անընդմեջ պիկետ են կազմակերպում ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Բրիտանիայի, Կանադայի և Թել Ավիվում գտնվող այլ դեսպանատների մոտ: Նրանք օտարերկրյա կառավարություններից պահանջում են ճնշել Իսրայելին և հասնել իրենց փախստականի կարգավիճակ տրամադրելուն: Այս մասին հաղորդում է The Haaretz-ը:
Ներգաղթյալները նաև կարծում են, որ իրենց պետք է դադարեն ձերբակալել, իսկ արդեն կալանավորվածներին պետք է ազատ արձակեն:
Ներգաղթյալներից շատերը տարբեր վայրերում են աշխատում: Կիրակի օրը նրանք եռօրյա գործադուլ են սկսել, որը խափանումներ է առաջացրել շատ հաստատությունների աշխատանքում:
Ցուցարարների թիվը հասնում է քսան հազարի: Նրանք վանկարկում են. «Այո՛ ազատությանը, ո՛չ բանտին» և «Մենք փախստականներ ենք, ոչ թե հանցագործներ» կարգախոսները:








































