Monday, 22 06 2026
ՍԴ 2 դատավոր չի մասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը
Հայտնի է Գյումրիից մեկնած ինքնաթիռի արտակարգ վայրէջքի պատճառը
Փամբակ գետում հայտնաբերվել է 13-ամյա աղջկա մարմինը
15:10
Իրանական պատվիրակությունը լքել է բանակցությունների վայրը
Ալիևը «կվերադառնա՞ Պուտինի գիրկը»
14:50
Մունդիալ-2026. Եգիպտոսը հաղթեց Նոր Զելանդիային, Ուրուգվայ-Կաբո Վերդե հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի
Արարատի մարզի Նոր Ուղի բնակավայրի մանկապարտեզը կառուցված է. Փաշինյան
Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի սահմանի մոտ վերջին սահմանափակումների վերացման մասին
Պետգույքի կոմիտեն էլեկտրոնային աճուրդով օտարման է ներկայացրել 29 անշարժ գույք
Հաքան Ֆիդանը դժվարություններ է կանխատեսել ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցություններում
Արարատի և Արմավիրի մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
13:50
Սթարմերը կշարունակի պաշտոնավարել մինչև նորի ընտրությունը
Հայաստանում նշվել է Յոգայի միջազգային օրը
13:30
Ռուս-ուկրաինական հակամարտությունը շարունակվում է․ Մոսկվայի ուղղությամբ 70 ԱԹՍ է արձակվել, իսկ Ուկրաինայում կան զոհեր
Հայտնի է «Ոսկե ծիրան» միջազգային մրցույթի ժյուրիի կազմը
13:10
Արաղչին ԱՄՆ-ի հետ հանդիպումից հետո հայտարարել է Լիբանանում պատերազմի ավարտի գործում «մեծ առաջընթացի» մասին
«Վտանգավորի բան չկա, ըսա՝ պարտք եմ»․ «Հայաստան» դաշինքի թեկնածուները ընտրակաշառք են տվել․ ՀԿԿ
12:50
Սթարմերը հրաժարական է տվել
Կալանավորվել է Մարտուն Գրիգորյանի որդին
12:30
Շվեյցարիայում Իրանի և ԱՄՆ-ի միջև բարձր մակարդակի բանակցություններում գրանցվել է «խրախուսող առաջընթաց»
12:20
Բիբլոս Բանկ Արմենիան CaseKey-ի կողքին է արդեն չորրորդ տարին անընդմեջ
12:10
Իրանը հայտարարում է բանակցություններում առաջընթացի մասին
Ադրբեջանի «ազգությամբ հրեա հերոսի» կերպարը մտացածին է
Հեզբոլլահը նոր մարտավարություն է կիրառում Իսրայելի դեմ
11:40
«Տելեկոմ Արմենիա» և «Ազերտելեկոմ» ընկերությունները ստորագրել են ինտերնետ տրաֆիկի տարանցման վերաբերյալ համաձայնագիր
11:30
Իրանի հավաքականը շնորհակալական նամակ է թողել Լոս Անջելեսին
Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
11:10
Միջնորդները խոսում են ԱՄՆ-Իրան բանակցություններում առաջընթացի մասին
Ովքե՞ր են այդ մարդիկ, որոնք արդեն մի տարի է՝ կարողանում են «պլստալ»․ Ավինյան
Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացուն

Սուրբ ծնունդը պետք է կոչել իր անունով՝ որպես Աստվածհայտնության տոն

Երուսաղեմում Սուրբ ծնունդը կտոնեն հունվարի 18-19-ին: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Երուսաղեմի հայոց պատրիարքության էկումենիկ և արտաքին հարաբերությունների բաժնի տնօրեն, Պատրիարքության պաշտոնական մամուլի խոսնակ Արիս արքեպիսկոպոս Շիրվանյանը: Նա նշեց, որ սա Հայաստանում թեև անվանում են Փոքր զատիկ, սակայն սխալ է. Սուրբ ծնունդը պետք է կոչել իր անունով՝ որպես Աստվածհայտնության տոն: Իսկ Սուրբ զատիկը հարության տոնն է, որ այս տարի կտոնենք ապրիլի 20-ին:

Նա նշեց, որ Երուսաղեմում հին տոմարով են տոնում տոները, և քանի որ հին և նոր տոմարների միջև 13 օրերի տարբերություն կա, այդ պատճառով նոր տոմարով Սուրբ ծնունդը կհամընկնի հունվարի 19-ին:

Արիս սրբազանը ներկայացրեց արարողակարգը. հունվարի 18-ին՝ առավոտյան ժամը 10:00-ին, միաբանությունը՝ պատրիարքի գլխավորությամբ և իսրայելյան ոստիկանության ուղեկցությամբ, շքերթով դուրս է գալու Երուսաղեմից մինչև Բեթղեհեմի սահմանագլուխը, որտեղ կարճատև հանդիպում կունենան Բեթղեհեմի և շրջակայքի քաղաքապետերը, կհանդիպեն պատրիարքին, կշնորհավորեն տոնի կապակցությամբ և մի փոքր կոնյակ կհյուրասիրվեն, ապա շքերթը կշարունակվի դեպի Պաղեստին՝ Պաղեստինի ոստիկանության առաջնորդությամբ:

Արդեն Բեթղեհեմի Սուրբ ծննդյան հրապարակում կդիմավորեն քաղաքապետուհին, և նաև շրջակայքի քաղաքապետերը կողջունեն պատրիարքի գալուստը, ապա Ծննդյան շարականը երգելով՝ միաբանությունը կմտնի Սուրբ ծննդյան վանքը, որտեղ շնորհավորական խոսքեր կհնչեն քաղաքապետի և նախագահ Աբասի ներկայացուցչի կողմից:

Այնուհետև հունվարի 18-ի երեկոյան կկատարվի ժամերգություն, որին կհաջորդի ճրագալույցի պատարագը ծննդյան տաճարում՝ մինչև ժամը վեցը:

Ավարտից հետո՝ ժամը 19:00-ին, վանքի սրահում տեղի կունենա պաշտոնական հյուրասիրություն, որտեղ ներկա կլինեն Պաղեստինի նախագահը, վարչապետը, նախարարներ, պետական այլ պաշտոնյաներ և հայ համայնքի ներկայացուցիչներ: Կհնչեն ողջույնի խոսքեր, ապա հյուրասիրություն, իսկ ժամը 22:00-ին ժամերգություն կսկսեն մինչև 24:00-ը: Կեսգիշերից հետո՝ մինչև առավոտյան վեցը, տեղի կունենա երկու պատարագ, իսկ այդ արարողությանը ներկա կգտնվեն Հայաստանից և այլ վայրերից եկած ուխտավորներ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում