Tuesday, 28 05 2024
Թուրքիան լայնածավալ զորավարժություններ է անցկացնում
Հունաստանը Հայաստանին աջակցելու պատրաստակամություն է հայտնել հեղեղումների հետևանքները հաղթահարելու հարցում
Կաթողիկոսի քաղաքական ուղերձը՝ քառորդդարյա անդրդվելի լռությունից հետո
Կայծակնահարության դեպք՝ Գեղարքունիքի մարզում, կա զոհ
Մ-6 միջպետական ճանապարհի՝ Հաղպատի խաչմերուկ հատվածը նորոգվում է
Եկեղեցին կա՛մ իր ֆունկցիաներին պիտի վերադառնա, կա՛մ այս լրջագույն խնդրին պիտի լուծում տրվի
23:00
Հռոմի պապը ներողություն է խնդրել հոմոֆոբ արտահայտությունների համար
Քաղաքապետարանի աշխատանքից դժգոհ կապանցին հրդեհել է քաղաքապետի ավտոմեքենան
ԵՄ դիտորդներն ու Ռումինիայի դեսպանն այցելել են Սյունիք
Բլինքենի ուղերձի «վրիպակը». ի՞նչ է ակնարկում Վաշինգտոնը
Պետությունը զավթած ուժերն այսօր իրենց համարում են լեգիտիմ. անպատիժ մնալու հետևանքներն են
Ռուսահայ օլիգարխիան աջակցում է այս շարժմանը. նրանց համաժողովը դիրքորոշում ձևավորելու նպատակով էր
Սահմանազատման ու սահմանագծման գործընթացը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հիմնական ուղղություններից է․ Գալուզին
Ռուսական Առաջին ալիքի սփռումը Հայաստանի հանրային մուլտիպլեքսում դադարեցվել է պարտքի պատճառով
Չինաստանի ԱԳՆ-ն իր աջակցությունն է հայտնել Հայաստանին՝ ջրհեղեղի հետևանքները հաղթահարելու հարցում
Կիպրոսի ԱԳ նախարարությունը ցավակցել է Հայաստանում տեղի ունեցած ջրհեղեղի զոհերի ընտանիքներին
ՆԱՏՕ-ում պետք է իրենց հաշիվ տան, թե ինչի հետ են խաղում. Պուտին
Կապանի ու Ստեփանակերտի «քույր» հյուպատոսությունները
Սուրեն Պապիկյանը Բելգիայի փոխվարչապետի հետ քննարկել է պաշտպանության բնագավառում համագործակցության հնարավորությունը
Հայաստանը պարտավոր է խեղդել թուրքական սիմվոլիզմը. դրա ետևում ռուսական գաղութատիրությունն է
Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը երբեք չի հրաժարվել Ուկրաինայի հարցով բանակցություններից
15-ամյա դեռահասին ծեծել են նրա 5 հասակակիցները
ՀՀ-ում Բելգիայի Թագավորության դեսպանը շնորհավորել է Հանրապետության տոնի առթիվ
Էստոնիայի ԱԳ նախարարը շնորհավորել է հայ ժողովրդին Հանրապետության օրվա առթիվ
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Եթովպիային Ազգային օրվա կապակցությամբ
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Իսրայելական տանկերը հասել են Ռաֆահ քաղաքի կենտրոն․ Reuters
Ռուսաստանը և Իրանը կշարունակեն համագործակցությունն ամենաբարձր մակարդակով. Շոյգու
19:30
Մոհամմադ Բաքեր Քալիբաֆը վերընտրվել է Իրանի խորհրդարանի նախագահի պաշտոնում
19:20
Գրոսին առայժմ անհնար է համարել Զապորոժիեի ԱԷԿ-ի վերագործարկումը

Արարատ Զուրաբյանը ներկայացրեց «Երևանցիներ» դաշինքի նախընտրական ծրագիրը

Երևանի ավագանու ընտրություններում «Երևանցիներ» դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող Արարատ Զուրաբյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց դաշինքի նախընտրական ծրագիրը: «Երևանցիներ» դաշինքը կազմված է «ՀՀՇ» և «Հայոց հայրենիք» կուսակցություններից:

Արարատ Զուրաբյանը հավաստիացնում է, որ իրենք ակտիվորեն մասնակցելու են ընտրական գործընթացին: «Մենք ունենալու ենք բազմաթիվ հանդիպումներ տարբեր համայնքներում, ներկայանալու ենք այն բոլոր ձևաչափերով, որոնք առկա են այս նախընտրական փուլում»,- ասաց Արարատ Զուրաբյանը:

Նրա հավաստմամբ՝ դաշինքը չի ներկայացնելու թիրախային ծրագիր: «Ես համարում եմ, որ Երևանը միասնական օրգանիզմ է և այն չի կարելի իրարից անջատ դիտարկել: Մեր քաղաքն ունի ոլորտային խնդիրներ և տրվելու են ամբողջական լուծումներ»,- ընդգծեց նա:

Զուրաբյանի խոսքով՝ տրանսպորտային ոլորտի խնդիրները լուծելու համար առաջարկվելու են յուրօրինակ լուծումներ:

«Գիտենք, որ շատ լուծումներ են առաջարկվելու, բայց ամենալավը մերն է լինելու: Երևանի քաղաքապետարանը հիմնադրելու է բաց բաժնետիրական ընկերություն և առաջարկելու է անհատ երևանցիներին Երևանի տրանսպորտի համակարգի բաժնետերը դառնալ: Ամեն ինչ անելու ենք, որ Երևանը ունենա ամբողջովին նոր տրանսպորտային համակարգ»,- ընդգծեց նա:

Բարձրահարկ շենքերի տանիքնների խնդիրները լուծելու համար առաջարկվում է յուրաքանչյուր տանիք դարձնել եկամուտ ապահովող միավոր՝ օգտագործելով արևային էներգիան:

Արարատ Զուրաբյանի ներկայացրած ծրագրի կարևոր կետերից էր նաև նախադպրոցական հիմնարկների կառուցումը, տնկարանային տնտեսության զարգացումը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում