Friday, 26 04 2024
Ի պատասխան ԵՄ-ի բանաձևի Թբիլիսին խոստացավ ԵՄ-ին օգնել ազատվել սեփական գործակալներից
Գազայի անհայտ գերեզմանում 400 մարմին է գտնվել
Բերման է ենթարկվել պատգամավոր Արթուր Խաչատրյանը
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Սանկտ Պետերբուրգում ոստիկանները գնդակահարել են մի տղամարդու, ում եկել էին փրկելու ինքնասպանությունից
Հայաստանը կանգուն է և գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ
Եթե հաջողվեց խաղաղություն ապահովել, կլինի նաև տարածաշրջանից էներգակիրներ ներմուծելու հնարավորություն
Հայաստանը դեռևս կախվածություն կունենա բնական գազից
16:40
Օկամպոն հանդես է եկել «Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանման միջազգային իրավական ասպեկտներ» թեմայի վերաբերյալ զեկույցով
16:33
«Խաղաղության հասնելու շատ լավ հնարավորություններ կան». Ալիև
Քննարկվել են Հայաստան-Իտալիա ռազմական, ռազմատեխնիկական, ռազմատեխնոլոգիական համագործակցության հարցեր
ԱԺ-ն ստացել է Վալենտինա Մատվիենկոյի նամակը
16:31
«Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր». Շոլց
Աղդամի «մոնիտորինգային կենտրոնը» փակվեց. Ռուսաստանն ինչպե՞ս է մնալու ռեգիոնում
ՎԶԵԲ-ը Հայաստանի համար առանցքային գործընկեր
Ադրբեջանից գազ գնելը նույնպես չենք բացառում, օրակարգում նման խնդիր չկա, տեսական հարց է. Թունյան
Դեմ չեմ բարձր աշխատավարձերին, բայց պետք է համապատասխանեն իրենց գործառույթներին. սա մեր բացթողումն է
Օտար երկրների ալիքների փակելը բարդ է, պետք է գտնել քաղաքական օրակարգ չթելադրող կարգավորումներ
16:24
Ֆինլանդիայում մեկնարկում են ՆԱՏՕ-ի ուժերի մասնակցությամբ զորավարժությունները
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
16:08
Իսպանիայում առգրավել են 25 տոննա հաշիշ 50 միլիոն եվրո արժողությամբ
«Նոյեմբերի 9»-ից հրաժարվելու փոխարեն շատ ավելի լավ է Բաքվի հետ բանակցել ապաշրջափակման օրակարգը
15:50
ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Կանադան ընդլայնել են Իրանի դեմ պատժամիջոցները
15:40
Պենտագոնը Գազայի ափերի մոտ սկսել է նավամատույց կառուցել հումանիտար օգնություն հասցնելու համար
15:30
Tiktok-ը կպայքարի Ջո Բայդենի որոշման դեմ
15:20
Մեկնարկել է Ալիև-Շոլց հանդիպումը
ՊԵԿ-ը հրապարակել է այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների ցանկը
15:10
Բլինքենն այսօր կհանդիպի Չինաստանի նախագահին
Լուծում ենք Հայաստանի՝ առաջիկա տասնամյակներում լինելիության հարցը. վարչապետ
ՔԿ վարույթներով առաջին եռամսյակում վերականգնվել է մոտ 30 մլն դոլարի վնաս

Պուտինի նոր բանաձևը․ ի՞նչ սպասել հայ-ռուսական «սպեցիֆիկ» հարաբերություններից

Բառացիորեն երեկ «Առաջին լրատվական»-ին հարցազրույց էր տվել մերձկրեմլյան REGNUM լրատվական-վերլուծական կայքի գլխավոր խմբագիր Մոդեստ Կոլերովը։ Իհարկե, նա փորձագիտական անկաշկանդության, նույնիսկ որոշակի ցինիզմի դիրքերից էր անդրադարձել հայ-ռուսական հարաբերություններին ու այդ համատեքստում Ռոբերտ Քոչարյանի խնդրին, սակայն այդ դիրքորոշման մեջ հավաքականորեն արտահայտվում է ռուսական վերնախավի դիրքորոշումը, եթե նույնիսկ Կոլերովը պաշտոնական անձ չէ ու նրա կարծիքը զուտ մասնավոր կամ փորձագիտական է համարվում։ «Քոչարյանը հայ-ռուսական ռազմաքաղաքական համագործակցության հիմնադիրն է, ուստի դա միայն Հայաստանի ներքին խնդիր չէ։ Երկրորդ՝ ակնհայտ է, որ նրան առաջադրված մեղադրանքը աբսուրդ է։ Հետևաբար` մենք կարծում ենք, որ նրան հետապնդում են ոչ թե այդ մեղադրանքով, այլ կա քաղաքական ենթատեքստ։ Իսկ եթե ռազմաքաղաքական հարաբերությունների հիմնադիրը քաղաքական հետապնդման է ենթարկվում, ապա ինչ-որ մեկը դեմ է այդ համագործակցությանը։ Իսկ եթե դեմ եք, ուղիղ ասեք, մենք էլ հետևություններ կանենք»,- ասել է Կոլերովը։

Իհարկե, հայ-ռուսական հարաբերությունների անցած քսանամյակին Կոլերովը տվել է, այսպես կոչված, քաղաքագիտական փաթեթավորում, ձևակերպում։ Իրականում՝ ոչ մի ռազմաքաղաքական համագործակցություն էլ չի եղել, համենայն դեպս՝ հորիզոնական հարաբերությունների մակարդակում, կամ ավելի շուտ համագոծակցություն եղել է, սակայն՝ ռուսական վասալության տրամաբանության համատեքստում։ Քոչարյանը հենց ռուսական վասալության հիմնադիրն է ու նրա դեմ ցանկացած հետապնդում Մոսկվան համարում է իր շահերի դեմ ուղղված քայլ, որովհետև հասկանում է, որ դա ինքնին բերելու է հարաբերությունների նախկին համակարգի չեղարկմանը։ Խնդիրն այստեղ Քոչարյանի անձը չէ, տվյալ պարագայում՝ նա հավաքական կերպար է, որը խորհրդանշում է հայ-ռուսական հարաբերությունների համակարգ, որից համառորեն ուզում է հրաժարվել Հայաստանի նոր կառավարությունը՝ հանդիպելով Մոսկվայի համառ դիմադրությանը։

Պուտինը չունի Կոլերովի ազատությունը, սակայն երեկ Կրեմլի տարածած պաշտոնական հաղորդագրությունը խոսուն է․ Ռուսաստանի նախագահը Հայաստանի հետ հարաբերություններն անվանել է ոչ թե գործընկերային, ոչ թե բարեկամական կամ դաշնակցային, այլ՝ սպեցեֆիկ: Սա ուշագրավ տերմին է, որն, ի դեպ, չի բացահայտում երկկողմ հարաբերությունների բովանդակությունը։

Նիկոլ Փաշինյանը երեկվա հանդիպման մասին հակասական գնահատականներ է հնչեցրել․ նա գործարարներին ասել է, թե Պուտինի հետ հանդիպմանը քննարկել են բոլոր կնճռոտ հարցերը, լրագրողներին տեղեկացրել է, որ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը ՌԴ-ում Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի նկատմամբ հետախուզումը չեղարկելու հարցը չի քննարկել «Մենք մասնավոր հարցեր չենք քննարկել: Այնպես որ կարծում եմ, որ դա Հայաստանի և Ռուսաստանի իրավապահ մարմինների հետագա համագործակցության հարց է»,- ասաց Փաշինյանը:

Փաշինյանի պատասխանից կարելի է ենթադրել, որ Ռոբերտ Քոչարյանի ու Միքայել Հարությունյանի հարցերն, այնուամենայնիվ, քննարկվել են՝ գոնե հարևանցիորեն, ու դատելով հնչող լակոնիկ գնահատականներից՝ այս խնդրում ընդհանուր հայտարար չի ձևավորվել։ Եթե Միքայել Հարությունյանի հարցն իրավական հարթության վրա է, ապա ռուսական կողմի դիրքորոշումը գրեթե անխոցելի է․ նրանք ասում են, որ իրենց քաղաքացուն չեն պատրաստվում արտահանձնել Հայաստանին։ Սակայն ինքնին հասկանալի է, որ Ռուսաստանը երբեք չի առաջնորդվել իրավական կատեգորիաներով ու նույնսիկ հիմքեր ունենք պնդելու, որ Հարությունյանի ռուսական քաղաքացիության թեման ընդամենը պատրավակ է՝ Հայաստանին մերժելու համար։ Համենայն դեպս՝ Միքայել Հարությունյանի անունը Հայասատանի ընտրողների ռեգիստրում կա։ Այսինքն՝ այս պահին նա ունի ՀՀ քաղաքացիություն, ինչը որոշակի կասկածներ է ծնում ռուսական պաշտոնական վարկածի արժանահավատության վերաբերյալ(երկքաղաքացիություն Ռուսաստանի օրենսդրությունը չի նախատեսում)։

Ռուսաստանն իրականում վարվում է այն տրամաբանությամբ, ինչի մասին բաց տեքստով խոսել է Կոլերովը։ Մոկվայում կարծում են, որ Քոչարյանի ու մյուսների քրեական հետապնդումով Հայաստանում քանդվում են ռուսական վասալության հիմքերը ու հետևողականորեն խոչընդոտում են Մարտի 1-ի բացահայտմանը։

Եթե Փաշինյանն ու Պուտինը երեկ քաղաքական համաձայնության չեն եկել Միքայել Հարությունյանին արտահանձնելու հարցում, երկու երկրների իրավապահ մարմիններն այս հարցում, ըստ էության, անելիք չունեն։ Նման իրավիճակում Հայաստանի կառավարությունը կանգնած է լուրջ երկընտրանքի առաջ՝ կամ Հայաստանի ներքին օրակարգը չդարձնել հայ-ռուսական սակարկության թեմա ու հետևողականորեն շարունակել Մարտի 1-ի բացահայտումը՝ պատրաստ լինելով դիմակայել ռուսական ճնշումներին, կամ էլ՝ կոմպրոմիսների գնալ Մոսկվայի հետ, որը, սակայն, ենթադրելու է որոշակի անձեռնմխելիություն Քոչարյանի ու նրա շրջապատի համար, իսկ որ ամենակարևորն է՝ հայ-ռուսական հարաբերություններում վասլային բաղադրիչի պահպանում, ինչն անխուսփելիորեն հանգեցնելու է Փաշինյանի կառավարության հասարակական վստահության մակարդակի անկմանը։

Պուտինի հետ երեկվա հանդիպման մեկնարկին Փաշինյանը հույս է հայտնել, որ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները կշարունակեն կառուցվել երկրների շահերը հարգելու և ներքին գործերին չխառնվելու սկզբունքի վրա ու թերևս սա է եղել Հայաստանի վարչապետի ամենակարևոր մոսկովյան շեշտադրումը: Հուսանք, որ Փաշինյանի քաղաքականության հիմքում կլինի հենց այս սկզբունքն՝ անկախ Մոսկվայի արձագանքից։

Ամեն դեպքում՝ մենք առաջիկայում առերեսվելու ենք Պուտինի «սպեցիֆիզմի» առանձնահատկություններին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում